Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը խորհրդակցություն է. Դեսպանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ
Կանացի ծաղկավոր խալաթով բանտ տեղափոխած Հրաչյա Հարությունյանի` համացանցում հայտնված լուսանկարները մեծ դժգոհություն են առաջացրել հայաստանցիների շրջանում, նրանք միմյանց հարցնում են. «Ի՞նչ է անում Հայաստանի դեսպանատունը, որտե՞ղ է Ռուսաստանի հայերի միությունը»:
Ի՞նչ է անում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը Հարությունյանի համար:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Panorama.am-ին ասաց, այս պահին հարցերին պատասխանել չի կարող, խորհրդակցության է: «Զանգահարեք կեսօրից հետո»,- փոխանցեց դեսպանը:
Դեսպանատան մամուլի խոսնակի հետ չկապեցին, նույն պատասճաբանությամբ: «Զանգահարեք մեկ ժամից»,- ասացին դեսպանատնից:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ին ասաց, որ նախարարությունն անում է ամեն հնարավորը:
«Արդյունք լինի կասենք»,- ասաց Բալայանը:
Նախորոդող հրապարակում` «Կամազ»-ի հայ վարորդը չի ընդունում մեղքը. Նա կալանավորված է