Զանգվածային հոսանքազրկում Հայաստանում. Պատճառը դեռ հայտնի չէ
Հայաստանում զանգվածային հուսանքազրկում է եղել: Երևանի տարբեր վարչական շրջանների, ինչպես նաև մարզերի՝ Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Արարատի բնակիչներից Panorama.am-ը զանգեր է ստացել հոսանքի անջատման վերաբերյալ:
Այս պահին տեղ-տեղ հուսանքը վերականգնվել է, իսկ պատճառը դեռ անհայտ է: Փորձում ենք հոսանքազրկման պատճառը ճշտել Հայաստանի էլետրական ցանցերից, ընկերության օպերատորները չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից Panorama.am-ին ասացին, որ պատճառն իրենց հայտնի չէ:
Նշենք, որ հոսանքազրկման պատճառով խափանվել է նաև էլեկտրաէներգիայով աշխատող հասարակական տրանսպորտի աշխատանքը: