«Թող հեքիաթներ չպատմեն». Ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասին
«Անձամբ ես կատեգորիկ դեմ եմ: Չեմ կարող այդ տարածքում սրճարան պատկերացնել, ընդհանրապես՝ որևէ նոր կառույցի, որևէ միջամտության դեմ եմ»,- Panorama.am-ի հետ զրույցում բավականին բարկացած տոնով ասաց ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ընդունելի է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա սեզոնային սրճարան կառուցելու մշակույթի նախարարության որոշումը:
Նա նշեց, որ եթե ցանկանում են նման ծրագիր իրագործել, թող անեն արգելոց-թանգարանի պարսպից դուրս. «Շատ են ուզում՝ թող մի հատ գյուղացու տուն առնեն, հող առնեն, ինչ ուզում են առնեն, ավտոկանգառ կազմակերպեն, սրճարան, բայց ոչ արգելոց-թանգարանի տարածքում: Անթույլատրելի է»:
Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե, ըստ մշակույթի նախարարության աշխատակցի, այն լինելու է սեզոնային սրճարան, շարժական, մետաղյա ամրակներով են ամրացվելու, այսինքն՝ «որևէ նոր շինություն չի լինելու», Լ. Վարդանյանն ասաց. «Ինձ համար անհասկանալի են սուտ խոսակցությունները: Տերևից կլինի, խոտից, ապակուց, ֆունդամետ չի, քար չի, թող հեքիաթներ չպատմեն: Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում ժամանակավոր, սեզոնային: Ամբողջ միջավայրը մխտռեցին ժամանակավոր կառույցներ ասելով, բուտկաները լցրեցին բուտկայախեղդ եղանք»:
Նա մի քանի անգամ ևս կրկնեց, որ ինքը կատեգորիկ դեմ է այդ որոշմանը:
Նախորդող հրապարակում`
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան