Ադրբեջանը հաղորդում է 4 վիրավորների առկայության մասին
ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, դիվերսանտների ու հայ դիրքապահների միջև տեղի ունեցած մարտերից մեկ օր անց, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն է տարածվել առաջնային գծում տեղի ունեցած երկու պատահարի մասին:
Առաջին հաղորդագրության համաձայն, առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, «անվտանգության կանոնների խախտման հետևանքով, ոտքից հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա Ռոյալ Հուսեյնովը:
Երկրորդ հաղորդագրության համաձայն, «առաջնագծում տեղի ունեցած զինվորական մեքենայի վթարի հետևանքով 3 զինծառայող է տուժել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ»:
Նկատենք, որ առաջնագծում տեղի ունեցող դիվերսիոն գործողությունների հետո, Ադրբեջանը մշտապես հերքելով միջադեպի առկայությունը, որպես կանոն միջադեպին հաջորդող օրերին պաշտոնական հաղորդագրություններ է տարածում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետևանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին:
Նախորդիվ`
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Նոր դիվերսիա` ազդանշան քաղաքական նահանջի մասին