Առաջնագծում Ադրբեջանի ակտիվացումը շարունակվում է
Ադրբեջանը սահմանագծի ողջ երկայնքով շարունակում է ակտիվություն դրսևորել: Օրվա ընթացքում, սահմանագծի տարբեր ուղղություններով, հակառակորդը ինտենսիվ կրակահերթեր է իրականացնում: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հայկական կողմը արձագանքում է միայն հակառակորդի նպատակային կրակահերթերին:
Վերջինիս հավելմամբ, դիվերսիոն գործողությանը հաջորդած օրերին` հունվարի 20-21-ին, հակառակորդի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը հունվարի 18-19-ի համեմատ, ավելացել են 10 անգամ:
Նախորդիվ`
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Ադրբեջանը հաղորդում է 4 վիրավորների առկայության մասին
Պնախարարը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրած զինվորների մասին
Նոր դիվերսիա` ազդանշան քաղաքական նահանջի մասին