ՊՆ. Ադրբեջանն առաջնագծում աննախադեպ ակտիվություն է դրսևորում
«Ադրբեջանը շարունակում է հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում խախտել հրադադարի ռեժիմի կանոնները: Այս գիշեր, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերն աննախադեպ էին»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպիսին է իրավիճակը սահմանագծին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, հակառակորդը հրադադարի ռեժիմի կանոնները գիշերվա ընթացքում խախտել է 300 անգամ, ինչը գերազանցում է նախորդ երկու օրերի խախտումների քանակին:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել` լռեցնելու հակառակորդի ակտիվությունը:
Վերջինս նաև հավելեց, որ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի:
Հարցին, թե ինչպիսի իրավիճակ է այս պահին, Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկայումս սահմանագծին հարաբերական անդորր է:
Նախորդիվ`
Հակառակորդի կրակոցներից Մովսես գյուղի գազի խողովակները վնասվել են
Առաջնագծում Ադրբեջանի ակտիվացումը շարունակվում է
Նոր դիվերսիա` ազդանշան քաղաքական նահանջի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները