Հակառակորդը կիրառում է 60 և 82 մմ ականանետեր, սա նոր մակարդակ է.Ա. Հովհաննիսյան
Տավուշի մարզի սահմանին իրավիճակը մնում է լարված, անցած գիշեր հակառակորդը ինտենսիվորեն կրակել է: Panorama.am-ին այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը կիրառում է նաև 60 և 82 մմ ականանետեր, ինչն ըստ էության, նոր մակարդակ է: Այն հայկական կողմին կստիպի ձեռնարկել համապատասխան քայլեր»,-նշեց Ա. Հովհաննիսյանը:
Նա նաև ասաց, որ հունվարի 17-ին հակառակորդի կրակից զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան