Պարզաբանում. Կոնկրետ ԲՈՒՀ Գյումրի տեղափոխել քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրված չէ
Գյումրի բուհեր տեղափոխելու վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Սույն թվականի մայիսի 15-ին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր:
Կոլեգիայի ընթացքում հնչած մասնագիտական առաջարկությունների խեղաթյուրումից, թյուրըմբռնումից և տարատեսակ մեկնաբանությունների արդյունքում դրանք որպես նախարարության պաշտոնական տեսակետ ներկայացնելուց խուսափելու համար քաղաքաշինության նախարարությունը հայտնում է՝ որևէ կոնկրետ ԲՈՒՀ Գյումրի տեղափոխելու պաշտոնական նախագիծ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ որոշ նախարարություններ և ԲՈՒՀ-եր Գյումրի, Աբովյան և այլ քաղաքներ տեղափոխելու առաջարկությունները վաղուց շրջանառության մեջ են:
Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան, որը ներառում է պրոֆեսիոնալների լուրջ կազմ վերջին նիստում քննարկել է Գյումրիի քաղաքաշինական զարգացման վերաբերյալ առաջարկները՝ մարզերի համաչափ զարգացման համատեքստում: Ընդ որում, համանման քննարկումները շարունակական բնույթ են ունենալու՝ ուրվագծելով Հայաստանի տարբեր քաղաքների զարգացման հնարավորությունները: Մասնագետներն ազատ են կոլեգիայի հարթակում իրենց պատկերացումներն ու կարծիքները բարձրաձայնելու, ներկայացնելու վերաբերյալ»:
Նախորդող հրապարակում՝
Բուհը կահույք չի, որ այստեղից այնտեղ տեղափոխեն. Խուդոյան
Բուհերը տեղափոխել Գյումրի. «Այս ծրագիրը չի իրագործվի»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին