Տնտեսություն
16:43 04/02/2010
«Խեղճ» դեղ ներկրողներն ու իրենց եկամուտները
Դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնությունների համար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանված ընկերությունները վարչական բողոքներ են ներկայացրել, մի քանիսն էլ միանգամից դիմել են դատարան:Նրանք պահանջում են չեղյալ համարել Հանձնաժողովի որոշումը և տուգանքները: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ -ից:
Հիշեցնենք, «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Արգո Ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «ԱլֆաՖարմ» և «Արֆարմացիա» ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով` հակարմցակցային համաձայնության , շուկայում սիրտ-անոթային, հակավիրուսային, շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի գները չհիմնավորված բարձրացնելու համար:
Նշենք, որ հանձնաժողովի նիստի ընթաղքում և հետո այս ընկերությունները հայտնում էին, որ ծանր իրավիճակում կհայտնվեն, ստիպված կլինեն դադարեցնել գործունեությունը, դուրս կմղվեն շուկայից և այլն:
Հանձնաժողովն օրերս կսկի քննարկել վարչական բողոքները: Մինչ այդ, պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է խոշոր հարկատուների ցուցակը, որտեղ ընդգրկված են դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերություններ, այդ թվում` տուգանվածների մի մասը: Ըստ այդմ, նրանք բավականին մեծ հասույթներ ու եկամուտներ են ապահովել անցած տարում` չնայած ճգնաժամին և վնասով աշխատելու մասին հայտարարություններին:
Այսպիսով, «Նատալի Ֆարմը», որ խոշոր հարկատուների ցանկում 30-րդ տեղն է զբաղեցնում և ամենամեծ` 187 միլիոն դրամ տուգանքի է ենթարկվել, անցած տարում 9.35 միլիարդ դրամի հասույթ է ունեցել, իսկ նրա վճարած միայն ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ և այլն) կազմել են 261 միլիոն դրամ: Մոտավոր պատկերացման համար, նկատենք, որ շահութահարկը կազմում է շահույթի 20 տոկոսը, այսինքն մաքուր շահույթը 5 անգամ ավելին է շահութահարկի վճարած չափից: «ԱլֆաՖարմը» 57-րդն է այդ ցանկում և ենթարկվել է ավելի քան 113 միլիոն դրամ տուգանքի, անցած տարում ունեցել է 5.65 միլիարդ դրամի հասույթ (ուղղակի հարկերը` 110 միլիոն դրամ): «ՎագաՖարմն» իր տուգանքի չափով երրորդն է` 40 միլիոն դրամ, խոշոր հարկատուներից 141-րդն է, ուղղակի հարկերը կազմել են 31 միլիոն դրամ և 2 միլիարդ դրամի էլ հասույթ է ունեցել: Տուգանվածներից մյուսները` «Էսկուլապը» ցանկում 219-րդն է, «Ամիկուսը»` 416-րդը, «Արֆարմացիան» և «ԱրգոՖարմը» համեմատաբար փոքր ծավալներ ունեն:
Նկատենք, որ վարույթը հարուցելու լուրը տարածվելուն պես միաժամանակյա կանգ առավ դեղերի գների աննախադեպ բարձրացումը, որը սկսվել էր սեպտեմբերին:
Հարց է առաջանում` 100-200 միլիոն դրամ տուգանքի համար տնտեսվարողը բիզնեսը «կփակի տուն կգնա՞», ինչպես տուգանվածներն էին իրենց «խեղճ» վիճակը ներկայացնում էին լրատվամիջոցներին, այն դեպքում, երբ նրանց հասույթները 1-9 միլիարդ են կազմում, երբ առանց որևէ հիմնավորման, միայն պահանջարկի ավելացման պատրվակով միահամուռ դեղի գինը կրկնապատկում են, և այդ տուգանքի չափով վճարած գումարը շատ արագ հետ կվերադարձնեն հիվանդ թոշակառուներից, սրտի հիվանդներից ու շաքարախտով տառապող հազարավոր մարդկանցից, որոնք չեն կարող չօգտագործել այդ դեղերը, որովհետեև պարզապես կմեռնեն:
Եվ ընդհանրապես, եթե հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքներն այդքան խիստ ու կործանարար են, ինչու՞ են անկախ վերլուծաբանները, տնտեսագետներն ու փորձագետներն անըդհատ կրկնում, համոզում, որ մրցակցության օրենքների չարաշահման համար սահմանված տուգանքենրը պետք է առնվազն հնգապատկել: Հո բոլորը չե՞ն ուզում կործանել մեր տնտեսությունը: Պարզապես փորձագետները լավ գիտեն. եթե թեկուզ այդպիսի տուգանքների պատճառով մրցակցային դաշտը խաթարող տնտեսվարողները դուրս էլ մղվեն շուկայից, ապա շուկան դրանից միայն կշահի: Դա նշանակում է, որ այդպիսի տնտեսվարողների դուրս մղվելուց հետո շուկա կմտնեն նոր տնտեսվարողներ` ավելի քաղաքակիրթ, ավելի բարեխիղճ, ավելի սոցիալապես պատասխանատու, ինչից և մրցակցությունը կշահի, և հասարակությունը, և շուկան, և տնտեսությունը, և հիվանդ թոշակառուն: Ինչպես ասում են, պետք է պատասխան տալ սեփական արարքների համար, իսկ պատիժն էլ պիտք է համարժեք լինի արարքին:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։
Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։
Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է
«2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։
Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում