3 շիշ ձեթ` նախատոնական օգնություն
ՀՀ կառավարության որոշմամբ` անապահովության գնահատման համակարգում հաշվառված յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 3-ական շիշ արևածաղկի ձեթ: Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ընդհանուր առմամբ այդ օգնությունից կօգտվի 116 հազար ընտանիք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` սա նախատոնական օգնություն է, բայց սոցիալական օգնությունը անապահով ընտանիքներին շարունակական է լինելու: Ըստ նրա` 2012թ.-ի հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրացվեն սոցիալական նպաստներն ու թոշակները: «Կառավարությունը մշակել է համալիր սոցիալական օժանդակության ծրագիր, որի նպատակն է անապահով ընտանիքներին պարբերաբար ցուցաբերել սոցիալական օգնություն»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան