Գյուղնախարարությունը տեղեկացնում է՝ պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձեն 6000 դրամ և ոչ ավելի
Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի վերաբերյալ բնակչությունից ստացված հարցադրումների և որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համայնքների ղեկավարները, հաշվի առնելով բնակիչներից ստացված պահանջարկը, պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձեն 6000 դրամ և ոչ ավելի և գումարները փոխանցեն մատակարարող կազմակերպությանը:
Բացի դրանից, պարարտանյութի փոխադրման և ճանապարհածախսի համար բնակիչները լրացուցիչ չպետք է վճարեն: Պարարտանյութի փոխադրման և պատվիրված խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացն իրականացվում է կազմակերպված` կառավարության ջանքերով և համապատասխան մարզպետի աջակցությամբ: Համայնքներում արդեն համայնքների ղեկավարները պետք է ապահովեն բեռնաթափումը, պահեստավորումը, բաշխումը, ընդունման-հանձնման փաստաթղթերի ստորագրումը:
Նշվում է նաև, որ աշխատանքների համակարգման համար կառավարությունում ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ղեկավարությամբ: Շտաբի կազմում են տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը և տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Պարարտանյութերի բաշխման գործընթացի, ինչպես նաև վերոնշյալ ընթացակարգերից շեղումների պարագայում բնակիչները կարող են զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծով` 54 19 68 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում