Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ-ին կազմել է 5.9 %
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ-ին կազմել է 5.9 % : Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության այսօր` հունվարի 25-ին հրապարակած նախնական ամփոփագրի, նշված ժամանակահատվածում արդյունաբերության ու գյուղատնտեսության աճը կազմել է 14.1-ական տոկոս
Նշված ժամանակահատվածում առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.5%-ով, ծառայությունների ծավալը՝ 6.1%- ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 11.5%-ով: Սպառողական գների ինդեքսն աճել է 7.7, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 9.1 տոկոսով: Աճի բարձր ցուցանիշ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում. այն կազմել է 14.5 տոկոս: Արտադրվել է 7.4 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա:
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 14.4 տոկոսով, արտահանման ծավալներն ավելացել են 27.7, իսկ ներմուծման ծավալները` 10.7 տոկոսով:
Տարվա կտրվածքով միջին աշխատավարձը կազմել է 115 հազ. դրամ կամ աճել է 5.9 %-ով, ընդ որում` դեկտեմբերին այդ ցուցանիշը բարձրացել է մինչև 144.2 հազ. դրամի:
Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 6.4%-ով՝ կազմելով 93 հազ. 215 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 3.9%-ով` կազմելով 141 հազ. 206 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում