«Զվարթնոց»-ը չի սպասարկում «Արմավիա»-ի թռիչքները
«Զվարթնոց» օդանավակայանն այսօր առավոտից հրաժարվում է սպասարկել «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները: Առավոտից ազգային ավիափոխադրողը թռիչքներ չի իրականացնում:
Panorama.am-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնեց, որ պատճառը պայմանագրով նախատեսված պարտքի սահմանաչափը «Արմավիա»-ի կողմից զգալի չափով գերազանցելն է:
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտարարել է, թե ընկերությունը փոխանցում իրականացրել է, սակայն հաջորդող մի քանի ոչ աշխատանքային օրերի պատճառով այն հասցեատիրոջը չի հասել:
«Այդ դեպքում մենք բանկի կողմից հաստատ տեղեկացված կլինեինք կամ Արմավիան մեզ կտեղեկացներ: Օդանավակայանին լրիվ կբավարարեր բանկի վճարման անդորրագրի պատճեն»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Նրա խոսքով, մարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն «Արմավիան» պետք է նվազեցներ պարտքը, մինչդեռ հիմա հակառակ միտումն է:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ի պարտքի չմարման հետևանքով ուղևորների համար անհարմարություններ ստեղծվեցին այս տարվա մարտին: Մի քանի օր տևած քաշքշուկից հետո ընկերությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին:
Նախորդող հրապարակումներ`
«Արմավիան» բողոքում է «Զվարթնոցի» բարձր սակագներից
«Զվարթնոց». «Արմավիան» մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա