«Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը»
«Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով:
Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին:
«Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը»,- ասաց Գ.Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա