Իրանական նավթի արտահանման ծավալները կնվազեն՝ 1.1 միլիոն բարելից հասնելով 810 հազարի
Իրանական նավթի արտահանման ծավալները կնվազեն՝ 1.1 միլիոն բարելից հասնելով 810 հազարի:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը՝ հղում կատարելով «Ռոյթերզին»:
«Ռոյթերզի» հրապարակած զեկույցում նշվում է, որ մարտ ամսվա ընթացքում իրանական նավթի արտահանման ամենացածր ցուցանիշները կգրանցվեն՝ 1.1 միլիոն բարելից հասնելով 810 հազարի:
Ըստ զեկույցի հեղինակների՝ Հարավային Կորեան և Հնդկաստանը իրանական նավթի ներկրման ծավալները նվազեցրել են 60, իսկ Ճապոնիան՝ 20 տոկոսով: Այսինքն՝ վերոնշյալ 810 հազար բարելից 703-ը բաժին է ընկնելու ասիական երկրներին (Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա և Հնդկաստան) իսկ մնացյալը՝ Թուրքիային:
Իրանական աղբյուրի համաձայն՝ ընթացիկ մարտ ամսվա ընթացքում նավթի արտահանման ծավալների կրճատման պատճառով նավթից ստացված եկամուտները կնվազեն 1 միլիարդ դոլարով:
Հավելենք, որ Իրանի այս տարվա բյուջեի նախագծում նավթից ստացվելիք եկամուտները նվազել են 20 միլիարդ դոլարով:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի այս տարվա բյուջեն կազմում է 731 տրիլիոն թուման. նավթից ստացվելիք եկամուտները կնվազեն 20 միլիարդ դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները