Հանձնաժողովի ներկայացուցիչ. Գազի գինը կսահմանվի 1խմ դիմաց՝ 156 դրամ
«Հաշվի առնելով հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսով ու այլ հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդ մետրի դիմաց՝ 156 դրամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։
Նշենք, որ այս պահին 1 խմ գազն արժե 132 դրամ:
Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին 10 հազար խմ գազի գինը գործող 132 000 դրամի փոխարեն` 221 000 դրամ սահմանելու հայտով: Կառավարությունը հայտարարեց, որ ներկրվող գազը կսուբսիդավորի 30 տոկոսով:
Գարեգին Բաղրամյանը նշեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա շուրջ 27%-ով, այսինքն` կավելանա 7-8 դրամով:
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները