Վարչապետ. ՀՀ արտաքին պարտքը կազմում է 3 մլրդ 738 մլն դոլար
2012թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրլն 508 մլրդ դրամ կամ 3 մլրդ 738 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 37.7 տոկոսը: Այս մասին Ազգային Ժողովում պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«2011թ-ին արտաքին պարտքը եղել է 1 տրլն 376 մլրդ դրամ»,- հավելեց վարչապետը:
Նա պարզաբանեց, որ այս պարտքի 534 մլն դոլարը Կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են և 254 մլն դրամը ներքին պետական պարտքի անվանական արժեքն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա