Տնտեսություն 14:06 31/05/2013

Խնդիրը ոչ թե «Գազպրոմն» է, այլ մեր ռազմավարական մտածողության բացակայությունը

Ոչ մեկի համար գաղտնիք չէ Գազպրոմի կարևորությունը և նշանակությունը ռուսական պետության համար: Այս ընկերության անձնակազմը հասնում է մոտ 404 հազարի, ապահովում է Ռուսաստանի արտահանման մոտ 12 տոկոսը: Ռուսաստանի պետական բյուջեն զգալիորեն կախված է Գազպրոմից գանձվող հարկերից: Գազպրոմը պարզապես բիզնես կառույց կամ ռուսական տնտեսության լոկոմոտիվը չի: Այն ռուսական քաղաքական համակարգի հենարանն ու արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչն է: Գազպրոմը Կրեմլի ձեռքին գործիք է, որն ակտիվ օգտագործվում է հատկապես ռուսական գազից կախված երկրների նկատմամբ:

Ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին 90 դոլլարով բարձրանալու և 270 ամերիկյան դոլլար կազմելու համար, ամենևին էլ պետք չի մեղադրել Ռուսաստանին, որը երբեք չի փայլել իր հարևանների նկատմամբ նրբանկատությամբ: Ռուսական գազ ստացող երկրների ցանկում Հայաստանին մատակարարվող գազի գինը իսկապես ամենացածրներից մեկն է (առանց կալորիականության գործոնի հաշվառմամբ: Միաժամանակ հասկանալի է, որ ռուսները այսուհետ բազմիցս բարձրացնելու են Հայաստանին մատակարավող գազի գինը:

Ռուսները վերջին տարիներին հետևողականորեն բարձրացնում են բնական գազի գները թե ներքին թե արտաքին սպառողների համար: Եվրոպայում և նախկին ԱՊՀ երկրների տարածքում ռուսական գազի սպառման ծավալները նվազման միտում են ցուցաբերում: Օրինակ ռուսական բնական գազի վաճառքի ծավալները Եվրոպայում կազմել են` 2008թ.-167.7 մլրդ. մ3, 2009թ.-152.8 մլրդ. մ3, 2010թ.-138.6 մլրդ. մ3 , 2011թ.-150 մլրդ. մ3, 2012թ.-138.8 մլրդ. մ3: Նվազման միտումներ են նկատվում նաև ԱՊՀ և Բալթյան երկրներին մատակարարվող գազի ծավալներում՝ 2011թ.-81.7 մլրդ. մ3, 2012թ.-66.1 մլրդ. մ3: Միաժամանակ շահութաբերության տեմպերը նվազում են, իսկ ծախսերի մակարդակը մնում է բարձր: Կատարը իր հեղուկ գազով աստիճանաբար ընդարձակվում է եվրոպական շուկայում, հիմնականում ռուսական գազի դուրս մղման հաշվին: Արևելյան կամ չինական ուղղությամբ Գազպրոմը նույնպես կանգնած է անորոշ վիճակի առջև:

Գաղտնիք չէ, որ արդեն երկար ժամանակ Ռուսաստանը և Չինաստանը չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի հարցում: Գազպրոմը իր հերթին իրականացնում է ներքին և արտաքին նշանակության բազմաթիվ մեգանախագծեր, որոնցից յուրաքանչյուրը արժե տասնյակ միլիարդավոր դոլլարներ և դրանց վրա կատարված ներդրումների ետգնումը կասկածելի է: Ռուս փորձագետները հաճախակի քննադատում են Գազպրոմին գերուռճացված ծախսերի, ոչ ճկուն մարկետինգի, տնտեսապես չհիմնավորված նախագծերի և ոչ արդյունավետ կառավարման մեջ: Արևմտյան Սիբիրի գազի հանքավայրերի պաշարները սպառվում են և աճում են արդյունահանման ծախսերը, թանկ են նաև գազի տեղափոխման ծախսերը: Իր հերթին Միացյալ Նահանգների կողմից թերթաքարային գազի և համաշխարհային շուկայում հեղուկ բնական գազի առաջարկի ծավալների մեծացման արդյունքում բնական գազի սպոտային գները նվազում են, ստեղծելով լուրջ մրցակցային խնդիրներ ռուսական գազի համար: Խողովակաշարային գազի դարաշրջանը ավարտվում է և մրցակցության աճով պայմանավորված ապագայում արտահանման խնդիրները լուրջ անհանգստացնելու են Գազպրոմին:

Բնականաբար բնական գազի վաճառքի ծավալների և եկամուտների նույնիսկ փոքր կրճատումը ծանր է նստում ռուսական տնտեսության վրա: Ծավալների անկումից վնասները Գազպրոմը պարզապես փորձում է փոխհատուցել կոշտ մեթոդներով՝ գների բարձրացմամբ, հատկապես այն երկրների նկատմամբ, որոնք ամբողջովին կախված են ռուսական գազից: Այնպես, որ պետք չէ գների բարձրացման միայն քաղաքական բաղադրիչը առանձնացնել, որը իսկապես առկա է, այն ընդհանուր միտում է, որը դրսևորվում է ռուսների կողմից իր բոլոր սպառողների նկատմամբ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Ռուսական գազի սպառման ծավալների նվազման միտումներ կան նաև Հայաստանում, որը պայմանավորված է արտագաղթով և 132 դրամ 1մ3–ի համար բարձր սակագնով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատուցվող բնական գազի նոր սակագինը հավանաբար կհաստատի 156 դրամ, Հայռուսգազարդի կողմից ներկայացված 221 դրամ հայտի փոխարեն: 156 դրամ սակագնի դեպքում դա նշանակում է, որ սպառողին մատակարարվող 1000 մ3 գազի գինը կազմում է 375 դոլլար (416 դրամ ներկա փոխարժեքով), որտեղ 270 դոլլարը կազմում է սահմանի գինը (որի 30 %-ը կամ 81-դոլլարը սուբսիդավորում է կառավարության կողմից), 105 դոլարը՝ «Հայռուսգազարդի» բաժինը։ Այսինքն, 1000 մ3-ի համար Հայռուսգազարդին մնում է ավելի քիչ, քան դեռևս գործող սակագնի դեպքում, որը կազմում է 140 դոլլար (320 դոլլար վաճառքի գինը, գազի գինը սահմանում՝ 180 դոլլար): Այսինքն, նոր սակագնի դեպքում Հայռուսգազարդի բաժինը նվազում է 35 դոլլարով, թեև սպառողին մատուցվող վերջնական գինը ավելանում է 55 դոլլարով (320-ից 375 դոլլար):

Այնումենայնիվ 1000մ3-ի համար 105 դոլլարը, որը մնալու է Հայռուսգազարդին, նույնպես բարձր է և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս տեղ ունի 156 դրամ վերջնական սակագինը էլ ավելի նվազեցնելու: Կառավարությունը 30%-ով կամ 81 դոլլարով սուբսիդավորելով գազի գինը, առանց այդ էլ զգալիորեն աջակցում է Հայռուսգազարդին, քանի որ չուբսիդավորելու դեպքում Հայռուսգազարդը արդեն 190 դրամ սակագնով (կամ 456 ամերիկյան դոլլար 1000 մ3-ի համար) սպառողներին մատակարարելու արդյունքում, Հայաստանում ռուսական գազի սպառման ծավալները կտրուկ նվազելու էին, այն նույնիսկ կարող է կրճատվեր մինչև 1 մլրդ. մ3-ի տարեկան, որի արդյունքում վնասները զգալի էին լինելու Հայռուսգազարդի համար:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանը՝ 8 դրամով, ապա հասկանալի է, որ այն ավելի շուտ որպես փոխհատուցում է Հայռուսգազարդին: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012 թվ.-ին էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշռում ՋԵԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության տեսակար կշիռը կազմել է 41.9%, ՀԷԿ-երի կողմից 29.2%, ատոմային էլեկտրակայանինը 28.7%, հողմնային էլեկտրակայաններինը - 0.2%: Իսկ 2011թ.-ին այն ունեցել է հետևյալ կառուցվածքը՝ ՋԵԿ-32.1%, ՀԷԿ- 33.4%, ատոմային էլեկտրակայան - 34.2 %, հողմնային էլեկտրակայան-0.3 %: Նշենք, որ միաժամանակ աճել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 8.1%-ով, կազմելով 8036.2 մլն.կՎտ.ժամ: 2012 թ.-ին էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշռում, ՋԷԿ-ի արտադրության ծավալները աճել են 42.3%-ով կամ 1 մլրդ կՎտ. ժամով, միաժամանակ նվազել են ատոմակայանի և ՀԷԿ-երի արտադրության ծավալները՝ համապատասխանաբար 9.3%-ով (237 մլն. կՎտ. ժամ) և 6.4%-ով (161 մլն. կՎտ. ժամ):

Այստեղ, իհարկե հարց է առաջանում, թե ինչու է ավելի էժան` 5.79 դրամ/կվտ ժ արժեք ունեցող ատոմակայանի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել, ավելի թանկ, միջինը 30 դրամ սակագին ունեցող ՋԷԿ-ի արտադրության ծավալների հետ համեմատած: Հավանաբար, ՋԷԿ-երի արտադրության ծավալները մեծացել են իրանական գազի դիմաց դեպի Իրան էլեկտրաէներգիա արտահանելու ծավալների հաշվին: Դրանով Հայռուսգազարդը ապահովում է ռուսական գազի սպառման ծավալների աճը Հայաստանում: Որքանով է այս դեպքում նպատակահարմար էլեկտրաէներգիայի սակագինը ավելացնել, որն ավելի շուտ նպաստելու է Հայռուսգազարդի շահերին և լրջորեն վնասելու է հայկական տնտեսությանը և ազգաբնակչության լուրջ մտորելու տեղիք է տալիս: Հարց է առաջանում նաև, արդյոք Интер РАО ЕЭС-ի կողմից ատոմակայանի կառավարման դադարեցումը պայմանավորված չի եղել Գազպրոմի բարի խորհրդով, որպեսզի մեկ ռուսական ընկերությունը չտուժի մյուսի կողմից:

Եվ վերջում, «ռուսական բորշչից» առաջացած այս աժոտաժից հետո ժամանակը չի արդյոք հրաժարվելու 20 տարի անընդհատ հնչող այն տխմար մտածելակերպից, որ այլընտրանքային էներգետիկ տեխնոլոգիաները լուրջ հեռանկար չունեն Հայաստանում, քանի որ դրանք կապիտալատար են, իսկ վերջնական սակագները թանկ կլինեն և հայկական ատոմակայանին այլընտրանք չեն կարող լինել: Չժխտելով ատոմակայանի կարևորությունը, նշենք, որ այն իսկապես մեծ քար է եղել Հայաստանում այլընտրանքային էներգիա արտադրող տեխնոլոգիաների զարգացման համար: Իսկ հիմա զարմանալիորեն այդ քարը գլորվում է և դրա փոխարեն ռուսական գազն է դառնալու ճանապարհի մեծ քարը՝ անարդյունավետ և ավելի ճնշող:

Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ:

Սարգիս Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}