Հաստատվեց գազի նոր սակագինը. 1 խմ-ի համար սպառողը պետք է վճարի 156 դրամ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեց գազի նոր սակագինը: Այսպիսով, հանձնաժողովը որոշեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանել 156.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նշենք, որ գազի գինը սահմանին լինելու է 270 դոլար, բայց կառավարությունը 30%-ը սուբսիդավորելու է:
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն մայիսի 14-ին դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվել էր սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամի։
Նշնենք, որ սուբսիդավորումից հետո, հուլիսի 7-ից բնակչության համար գազը կթանկանա 1 խմ-ի հաշվով 18%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները