Տնտեսություն 16:19 29/06/2013

Փոքր հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը պետք է խստորեն պայմանավորված լինի բնապահպանական գործոնների ազդեցությամբ

 Դեռևս երեք տարի առաջ մեծ ոգևորություն կար Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Իսկապես, վերջին տարիներին փոքր ՀԷԿ-երի հզորությունները մի քանի անգամ ավելացան և ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատը հենց հիդրոռեսուրսները են օգտագործվում: Հիշեցնենք, որ փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան էժան է ջերմային վառելիքով արտադրվող ՋԷԿ-երի էներգիայի համեմատ, սակայն դրանք մի փոքր գերազանցում են ատոմակայանի էներգիայի ինքնարժեքին: Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում, թե ինչու հատկապես փոքր հզորության ՀԷԿ-երը զարգացման լավ տեմպեր ապահովեցին, երբ կարելի էր նույն հաջողությամբ կայուն և բարենպաստ ներդրումային պայմաններ ստեղծել նաև հողմնային էներգետիկայի, արևային էներգետիկայի և այլ ուղղությունների համար, սրանք հարցեր են, որոնք պատասխանի են սպասում:

Նախ ներկայացնենք մեր երկրի հիդրոէներգետիկ կարողությունների ներուժը: ՀՀ-ում առկա հոսող ջրային ռեսուրսների զգալի մասը ձևավորվում են Արաքս, Դեբեդ, Աղստև, Քասախ, Ախուրյան, Որոտան, Հրազդան, Արփա, Սևանա լիճ լցվող գետերի և ևս մոտ 9.5 հազար միջին և փոքր գետերի և գետակների հիմքի վրա: Մեր երկրի լեռնային արագահոս գետերը բնութագրվում են սեզոնային խիստ փոփոխականությամբ և հիմնականում ջրառատ չեն: Դեռևս խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունների համաձայն հիդրոէներգետիկայի զարգացման համար տեխնիկապես մատչելի ներուժը գնահատվել է 7-8 մլրդ. կՎտ.ժ սահմաններում, իսկ տնտեսապես հիմնավորված ջրային ներուժը գնահատվել է մոտավորապես 3.6 մլրդ. կՎտ.ժ:

Ներկայումս Հայաստանում ՀԷԿ-երի ընդհանուր աշխատանքային հզորությունը (մեծ և փոքր ՀԷԿ-երը միասին) կազմում է մոտ 1170 ՄՎտ: 2012 թվ.-ին Հայաստանում արտադրվել է 8036.2մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որից 2349.1մլն.կՎտ.ժ արտադրվել է հիդրոէլեկտրակայանների կողմից, որը կազմել է ընդհանուրի 29.2%-ը: Խոշոր ՀԷԿ-երի կողմից արտադրվել է 1836.3 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ ընդհանուրի 22.9 %-ը, իսկ փոքր հզորության ՀԷԿ-ի կողմից արտադրվել է 512.8 մլն. կՎտ. ժ կամ ընդհանուրի 6.3%-ը: Հիշեցնենք, որ ընդունված չափանիշներով, փոքր ՀԷԿ-երը (մինչև 10 Մվտ հզորությամբ) համարվում են վերականգնվող էներգիայի աղբյուր, իսկ խոշոր ՀԷԿ-ը համարվում են ավանդական էներգիայի ստացման աղբյուր: Ներկա պահին խոշոր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մոտ 3.5 անգամ գերազանցում են փոքր ՀԷԿ-ի ծավալներին և 4.3 անգամ հզորություններին:

Խոշոր ՀԷԿ-երի համալիրներն են՝ Սևան-Հրազդանը 561 ՄՎտ հզորությամբ և 632.3 մլն. կՎտ.ժ արտադրության ծավալով (2012թ.) ու Որոտանի համալիրը՝ 404 ՄՎտ հզորությամբ և 1118.8 մլն. կՎտ ժ արտադրության ծավալով (2012թ.): Ձորագետ Հիդրոն ունի 25 ՄՎտ հզորություն և ապահովել է 62.2 մլն. կՎտ ժ արտադրության ծավալ (2012 թ.): Նախատեսվում է նաև 3 նոր հիդրոէլեկտրակայանների՝ Մեղրիի (հզորությունը՝ 140 ՄՎտ, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 800 մլն. կՎտ.ժ), Լոռիբերդի (60 ՄՎտ, 200 մլն. կՎտ ժ), Շնողի (75 ՄՎտ, 300 մլն.կՎտ.ժ) կառուցումը, որոնք տարբեր պատճառներով ձգձգվում են: Դրանց գումարային հզորությունը կկազմի 275 ՄՎտ, իսկ տարեկան արտադրության ծավալը 1300 մլն.կՎտ.ժ, որը զգալիորեն կմեծացնի Հայաստանի էներգետիկ հզորությունները: Չմոռանանք, որ մեր ջրառատ գետերի զգալի մասը լցվում են Քուռ և Արաքս գետերը և հատկապես դրանց տնտեսական նպատակներով յուրացումը կարևորագույն խնդիր է:

Չմոռանանք, նաև Արցախ հիդորէներգետիկ ներուժի մասին։ Այսօր Արցախում սեփական հիդրոռեսուրսների հենքի վրա արտադրվում է տնտեսությանը անհրաժեշտ էլեկտրական էներգիայի 40-50%-ը, որն հիմնականում իրականացվում է Թարթառ գետի վրա գործող հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Արցախ ՀԷԿ-ի հզորությունը կազմում է` 66.7 ՄՎտ, իսկ 2012թ.-ին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է` 133.2 մլն.կՎտ. ժամ: Արցախ ՀԷԿ-ի համակարգում ամենահզորը «Սարսանգ» ՀԷԿ-ն է 50 ՄՎտ հզորությամբ: Արցախում նախատեսվում է կառուցել 16 հիդրոէլեկտրակայան 126.7 ՄՎտ գումարային հզորությամբ, տարեկան 431.4 մլն. կՎտ. ժ արտադրության ծավալով։

Կարելի է ասել, որ Հայաստանի հիդրոէներգետիկ հզորությունները այնքան էլ մեծ չեն և ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում այնքան էլ մեծ տեսակար կշիռ չունեն: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում 2012թ.-ին արտադրվել է մոտ 9.7 մլրդ. կՎտ. ժ էլեկտրաէներգիա, որից հիդրոէներգետիկան ապահովել է մոտ 80 %-ը` հիմնականում խոշոր ՀԷԿ-երի կողմից, որոնք գործում են ջրառատ Ինգուրի, Ռիոնի, Քուռ, Խրամ գետերի վրա: Նշենք, որ միայն Ինգուրի հիդրոէլեկտրակայանի նախագծային հզորությունը կազմում է 1300 ՄՎտ, 4430 մլն. կՎտ. ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալով, որը 3.2 անգամ գերազանցում է Մեծամորի ատոմակայանի 2 բլոկի հզորությանը (408 ՄՎտ): Վրաստանում նախատեսում են ևս մի քանի տասնյակ խոշոր և միջին ՀԷԿ-երի կառուցում:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, 2013թ.-ին ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանում գործում է 136 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 221.5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Կառուցման ընթացքում են գտնվում շահագործման լիցենզիա ստացած ևս 77 ՓՀԷԿ-եր, որոնց գումարային հզորությունը կազմելու է՝ 168 ՄՎտ: Գործող և կառուցվող 213 փոքր ՀԷԿ-ի գումարային հզորությունը կկազմի 390 ՄՎտ, 1.2 մլրդ.կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով: Նշենք, որ ըստ Կառավարության կողմից հաստատված «ՓՀԷԿ-ների զարգացման սխեմայի», նախատեսվում է, որ մինչև 2025թ.-ը փոքր ՀԷԿ-երի տեղակայված գումարային հզորությունները հասցնել 400 ՄՎտ-ի, 1 մլրդ.կՎտ.ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալով, որը կարող է ապահովվել 313 փոքր հիդրոէլեկտրակայանների միջոցով: Այսպիսով, մոտակա տարիների ընթացքում նախատեսվում է ներկայիս գործող հզորությունների համեմատ կրկնապատկել ՓՀԷԿ-երի հզորությունները և արտադրության ծավալները: Ինչպես տեսնում ենք 213 գործող և կառուցվող փոքր ՀԷԿ-երը կարող են ապահովել «ՓՀԷԿ-ների զարգացման սխեմայով» նախատեսված հզորությունները և ևս 100 փոքր նոր ՀԷԿ-երի կառուցման նպատակահարմարությունը այլևս հրատապ չէ: Ավելացնենք նաև, որ նախատեսված ոչ բոլոր ՓՀԷԿ-երը կարող են կառուցվել, քանի որ բնապահպանական պահանջների բավարարման ու բնակլիմայական պատճառներով ջրային հոսքերի նվազման դեպքում հնարավոր է սահմանափակվի դրանց ընդարձակումը:

Թեև ՓՀԷԿ-ի կառուցման տեմպերը բարձր են և դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները աճում են, սակայն վերջին տարիներին զուգահեռ ակտիվանում են նաև էկոլոգիական և տարբեր բնույթի խնդիրներ՝ կապված հատկապես փոքր լեռնային արագահոս գետերի վրա ՀԷԿ-երի շահագործմամբ: Հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երի գործարկումը չի ուղեկցվում մթնոլորտի վնասակար նյութերի աղտոտմամբ և ջերմոցային գազերի արտանետմամբ, սակայն դրանք նույնպես ունեն բացասական ազդեցություն ջրային և հարակից ցամաքային էկոհամակարգերի, և հատկապես կենսառեսուրսների վրա: Ընդհանրապես խոշոր և միջին հիդրոէլեկտրակայանների հասցված բնապահպանական վնասները ավելի մեծ են, քան փոքր գետերի վրա գործող փոքր ՀԷԿ-ի հասված վնասները, սակայն Հայաստանի պարագայում մի քանի տասնյակ գետերի վրա կառուցած հարյուրավոր փոքր ՀԷԿ-երը ավելի մեծ բնապահպանական վնաս են հասցնում, քան մի քանի խոշոր ՀԷԿ-երը:

Նշենք, որ ՓՀԷԿ-ը կառուցվում են ոչ միայն բնական ջրահոսքերի վրա (այսինքն գետերի վրա), այլ նաև խմելու և ոռոգման ջրատարների վրա, իսկ գետերի վրա կառուցվող ՓՀԷԿ-ը կառուցվում են նաև դերիվացիոն համակարգով: Արդյունքում հատվում են հարյուրավոր ծառեր, փոփոխվում և ջրազրկվում են գետերի հիմնական հուները, խանգարվում է ձկնային պաշարների միգրացիոն և ձվադրման ռեժիմները (եթե դրանց համար հատուկ միջոցառումներ և տեխնիկական լուծումներ չեն նախատեսվում): Առաջանում են բազմաթիվ կոնֆլիկտներ, որոնք ունեն ոչ միայն էկոլոգիական, այլ նաև գյուղատնտեսական կամ առողջապահական բնույթ: Փոքր ՀԷԿ-երի գործունեության արդյունքում գյուղական համայնքները կարող է զրկվեն ջրից, դրա օրինակներից է Սևանա լիճ լցվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը, որի արդյունքում ջրից զրկվելու է հինգ գյուղ: Կամ Կապանը մատակարարող ջրատարի վրա 4 փոքր ՀԷԿ-երի գործարկումը, որի արդյունքում Կապանի բնակչությունը օգտագործում էր վատորակ ջուր, որի պատճառը խողովակների և սարքավորումների կողմից խմելու ջրի աղտոտոտումն էր: Հիշենք նաև Չիչխան գետի ջրազրկման հետ կապված փաստերը: Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գրեթե կեսը տեղաբաշխված են Լոռու և Սյունիքի մարզերում, որոնք անտառաշատ մարզեր են: Հենց այդ շրջաններում են կենտրոնացված նաև հանքարդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ, որի արդյունքում ավելի զգալի վնաս ենք հասցնում մեր երկրի անտառապատ շրջանների էկոհամակարգին:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք հիդրոէներգետիկան Հայաստանում ծավալման համար դեռևս ներուժ ունի, որտեղ խոշոր և միջին հիդրոէներգետիկայի համար այն կազմում է մոտ 285 ՄՎտ, իսկ փոքր հիդրոէներգետիկայի համար մոտ 200 ՄՎտ նախագծային հզորությունների ստեղծում, որոնք միասին կավելացնեն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները` 1.8 մլրդ կՎտ ժ.-ով, որից մոտ 500 մլն կՎտ.ժամը փոքր ՀԷԿ-երի կողմից: Այնուամենայնիվ, առաջնահերթությունների տեսակետից ավելի կարևոր է խոշոր և միջին հիդրոէլեկտրակայանների (Մեղրի, Շնողի և Լոռիբերդի) հզորությունների գործարկումը:

Ընդհանրապես ՓՀԷԿ-կառուցման ժամանակ 1 ՄՎտ հզորություն ապահովելու համար ծախսվում է մոտ 1 մլն. ամերիկյան դոլլար: Հողմնային կայանների կառուցման համար, նույնպես 1 ՄՎտ հզորություն ստեղծելու համար ծախսվում է մոտ 1-1.1 մլն. ամերիկյան դոլլար (Պուշկինի լեռնանցքի 2.6 Մվտ հզորությամբ «Լոռի-1» հողմնային կայանի կառուցման համար ծախսվել է 3 մլն. դոլար): Այսինքն, եթե նույն հզորության հողմնային կայանների և հիդրոէլեկտրակայանների կառուցման ծախսերը նույնն են, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներով իրարից շատ չեն տարբերվում, ապա հարց է առաջանում, թե ինչու հողմնային էլեկտրակայանների կառուցումը նույն տեմպերով տեղի չի ունենում, ինչպես փոքր ՀԷԿ-երինը: Առավել ևս, երբ պետությունը հողմնային էլեկտրակայաններից 1 կՎտ.ժ էլեկտրաէներգիան գնում է 34.957 դրամ սակագնով, իսկ բնական ջրահոսերի վրա կառուցված ՓՀԷԿ-երից գնում է ավելի էժան 20.287 դրամով, ոռոգման համակարգերի վրա կառուցված ՓՀԷԿ-ից 13.523 դրամով, իսկ խմելու ջրատարների վրա կառուցված ՓՀԷԿ-երից՝ 9.017 դրամով (առանց ավելացած արժեքի հարկի):

Չնայած փոքր հիդրոէներգետիկայի կարևորությունը, այնուամենայնիվ պետք է ավելի զգույշ վերաբերվենք փոքր ՀԷԿ-երի կառուցմանը և շահագործմանը, հատկապես խոսքը վերաբերվում է բնական ջրահոսերի վրա աշխատող փոքր ՀԷԿ-երին: Չպետք է չմոռանանք նաև բնությանը հասցված վնասները, որոնք ունեն ոչ պակաս երկարաժամկետ բացասական հետևանքներ Հայաստանի համար: Միաժամանակ պետք է փոքր ՀԷԿ-երի համար բնապահպանական ավելի լուրջ և համալիր փորձաքննությունների պրակտիկա կիրառել՝ հրաժարվելով ձևական գնահատականներից: Այդ պատճառով անհրաժեշտ է նոր գիտական մեթոդաբանություն հիդրոռեսուրսների յուրացման դեպքում բնապահպանական և տնտեսական վնասների հաշվարկման համար: Ավելացնենք, որ նպատակահարմար կլիներ ևս մեկ անգամ իրականացնել հիդրոռեսուրսների համալիր հետազոտություն և վերագնահատվեր դրանց ներուժը: Անպայման պետք է ավարտին հասցնել Արաքս գետի վրա Մեղրի ՀԷԿ-ի, Դեբեդ գետի վրա Շնողի ՀԷԿ-ի և Ձորագետի վրա Լոռիբերդի ՀԷԿ-ի շինարարությունները: Ավելի հեռանկարային կլիներ, փոքր հիդրոէներգետիկայի զարգացման փոխարեն ֆինանսական միջոցները ուղղորդել վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուրների յուրացմանը, որոնց մասին կանդրադառնանք հաջորդ հոդվածներում:

Հեղինակ՝ Սարգիս Մանուկյան

Շարունակելի

 

Նախորդիվ`

Խնդիրը ոչ թե «Գազպրոմն» է, այլ մեր ռազմավարական մտածողության բացակայությունը

«Բնական գազին այլընտրանքային այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել. Դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջ

Տեղական վառելիքահումքային ռեսուրսները չունեն արդյունաբերական նշանակություն էներգետիկայի զարգացման համար

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}