Գազալցակայաններում գազը թանկացել է ավելի շատ, քան Նազարյանն էր կանխատեսում
Երեկ ուժի մեջ մտավ գազի նոր սակագինը: Այսուհետ 1 խմ դիմաց բաժանորդները կվճարեն 156 դրամ` 132 դրամի փոխարեն:
Հենց առաջին օրը խմբագրությունը վարորդներից դժգոհություն ստացավ, որ գազալցակայաններում հեղուկ գազը թանկացել է ավելի շատ, քան խոսվում էր մինչ այս:
1.6 բալոն ունեցող վարորդը ներկայացրեց, որ եթե նախկինում մեկ անգամ լիցքավորումն արժեր 3200 դրամ, ապա երեկ վճարել է 700 դրամ ավելի` 3900 դրամ:
1 բալոն ունեցող վարորդի ներկայացմամբ, նախկին 2000 դրամի փոխարեն ինքը հուլիսի 7-ին վճարել է 400 դրամ ավել, այսինքն 20 տոկոսով:
Ավելի վաղ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում էր բնական գազի գնի թանկացման հետևանքները, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այն գազակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն:
Ստացվում է, որ գազալցակայանները օգտվելով առիթից, գազը թանկացրել են մի քանի անգամ ավելի, քան 5 տոկոսն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին