Հասարակական տրանսպորտի գործադուլի մասին հայտարարությունները ինքնակոչ են. Հ. Նավասարադյան
Հասարկական տրանսպորտի գործադուլի մասին տեղեկությունները զարմացրել են ոլորտի պատասխանատուներին:
Վարդան Փանոսյանին, ով երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացել էր Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ ու հայտարարել, որ շուտով փոխադրում իրականացնող 65 կազմակերպություն պատրաստվում է գործադուլ անել, ոչ Երևանի քաղաքապետարանի, ոչ էլ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետերը չեն ճանաչում: Հենրիկ Նավասարդյանը նույնիսկ նրա հայտարարություններն ինքնակոչ որակեց, ասաց, չի պատրաստվում նրա փոխարեն որևէ մեկնաբանություն անել:
«Չկա այդպիսի միության նախագահ` Վարդան Փանոսյան: Չեմ էլ կարող ասել, թե ինչից ելնելով են նման հայտարարություն արել: Նման մարդիկ հասրակական տրանսպորտի հետ առնչություն չունեն և չեն էլ շփվում»,-Panorama.am-ին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նրա խոսքով, ավտոբուսային երուղիներում փոխադրում իրականացնող ընկերությունների մոտ, ճիշտ է, դժգոհություններ կան, սակայն գործադուլի մասին խոսք լինել չի կարող:
«Նման բան չի կազմակերպվում»,-ասաց Նավասարդյանը, ավելացնելով, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում:
Ինչ վերաբերում է լուծարման վտանգի մասին հայտարարություններին, ապա Նավասարդյանը հաստատեց, որ դժգոհություններ կան, 7-8 ընկերություն արդեն դիմել է փոխադրավարձը բարձրացնելու հայտով:
Նավասարդյանը փաստեց, որ փոխադրավարձը կբարձրանա, բայց թե ինչքանով, այս պահին հստակ ասել չի կարող, դեռ հաշվարկներ ու ուսումնասիրություններ են պետք: Նա չբացառեց, որ հայտ ներկայացնող ընկերությունների թիվը կավելանա: Նավասարդյանի խոսքով, դժգոհություններն առկա էին դեռ մինչև գազի թանկացումը:
«Դեռ 2008-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվարկել էր, որ ավտոբուսով երթևեկելու համար մեկ ուղևորի համար փոխադրավարձն արժե 148 դրամ»,-հիշեցրեց քաղաքապետարանի պաշտոնյան:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն էլ Փանոսյանին չի ճանաչում: Հավաստում է, որ մասայական լուծարման վտանգ էլ չկա: Ինչ վերաբերում է գործադուլի մասին տեղեկություններին, ապա զարմանում է. «Մեզ ոչ զգուշացրել են, ոչ դիմել են: Միջմարզային երթուղի սպասարկողներից դեռ ոչ ոք չի դիմել: Եթե դիմեն, համապատասխանաբար մենք դրան ընթացք կտանք, կորոշենք, ինչքանո՞վ է հիմնավոր, ինչքանո՞վ հիմնավոր չի: Մերժելու դեպքում նոր թող գնան, գործադուլ անեն, ինչի՞ մասին է խոսքը, առանց որևէ պատճառի ինչի՞ համար են գործադուլ անում»:
Նախորդող հրապարակում`
Դ. Մելքոնյան. Հուլիսի 7-ից որևէ ընկերություն չի կարող ինքնակամ փոխադրավարձը բարձրացնել
Գազալցակայաններում գազը թանկացել է ավելի շատ, քան Նազարյանն էր կանխատեսում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին