Տնտեսություն 11:51 19/07/2013

Վ. Խաչատրյան. Եթե իսկապես մրցակցային հարաբերություններ լինեին, ապա ուղեվարձի թանկացումն այդ չափով չէր լինի

Տնտեսագետ, Երևանի ավագանու նախկին թեկնածու Վահագն Խաչատրյանի համար անսապասելի էր քաղաքային տրանսպորտի 50-100 տոկոսով թանկացումը:

«Ինձ համար անսպասելի էր թանկացման այդ աստիճանը: Կարելի էր 100 դրամը դարձնել 120, 130, բայց մեր մոտ տրանսպորտի թանկացումները լինում են 50 տոկոսից ոչ պակաս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վահագան Խաչատրյանը` անդրադառնալով քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը միկրոավտոբուսների ու ավտոբուսների դեպքում սահմանվել է 150 դրամ, տրոլեյբուսի դեպքում` 100 դրամ` համապատասխանաբար նախկին 100 և 50 դրամի փոխարեն:

Խաչատրյանն այս պահին ձեռքի տակ հաշվարկներ ու հիմնավորումներ չունի` հասկանալու, թե փոխադրում իրականացնող ընկերությունների շահութաբերությունը թանկացումից հետո ինչպես է փոփոխվելու կամ որքանո՞վ է հիմնավորված նման թանկացումը: Փոխարենը պատրաստ է ապացուցել, որ գազի գնի բարձրացումը, որին հաջորդեցին թանկացումները, անհիմն էր:

«Դուք նայեք միայն նրանց աշխատավարձերը` թոփ մենեջերների ու աշխատողների քանակը: Ես դա մանարմասն եմ նայել, իրավունք ունեմ ասել, անիմաստ, ոչ արդյունավետ ծախսեր են»,- գնահատեց Խաչատրյանը:

Նա պատկերացնում է, թե ինչ հիմնավորումներ է ներկայացնելու քաղաքապետարանը` նոր մեքենաներ պետք է ձեռք բերենք, անվանդողերը փոխենք, տեխնիկական սպասարկումը, վարորդների աշխատավարձը…

«Եթե վարորդների աշխատավարձը բարձրանա, էլի մի քիչ վերապահում կունենամ, կասեմ 10-15 տոկոս գնացել է վարորդների աշխատավարձի բարձրացմանը: Բայց ես ինչքան հարցնում եմ, վարորդների աշխատավարձը չի բարձրանալու»,- ասաց տնտեսագետը:

Վ. Խաչատրյանի կարծիքով, եթե հասարակական տրանսպորտի ոլորտում իսկապես մրցակցային հարաբերություններ լինեին, ապա թանկացումն այդ չափով չէր լինի:

«Բայց քանի որ մեր մոտ որևիցե մեկը չի մտածում, որ կարելի է ծառայության որակը բարելավել, ծախսերը քչացնել… ինքը գիտի, որ մի չնովնիկ կա, որի հետ գնալու է պայմանավորվի, քանի որ էդ մարդիկ էլ /ի նկատի ունի գծի տերերը-թղթ./ իշխանավորներ են, պետությանը մոտ կանգնած մարդիկ են, կորոշեն իրար հետ ատկատներով կամ ուրիշ բանով ու վերջ: Էդ ո՞վ է մտածում, որ ծառայության որակ բարձրացնի, էլի նույն ջարդված, փշրված միկրոավտոբուսներն ենք նստելու, էլի նույն վիճակով են մարդիկ երթևեկելու` մեջքները, վիզները ծռած, ուղղակի 100 դրամի փոխարեն 150 են տալու»,-ասաց նա:

Այս պայմաններում անդրադառնալով սոցիալական բունտի հնարավորության վերաբերյալ հարցին, Խաչատրյանը նկատեց, որ մարդիկ անտարբեր են, թքած ունեն ամեն ինչի վրա, բացի այդ, ըստ նրա, մարտի մեկ տեսած մարդկանց աչքը վախեցած է:
«Բայց դե գնում են Մոսկվա էլ, ընկնում են էն խեղճ վարորդի օրը: Երկու կրակի արանքում են, չի կարելի: Քաղաքացուն պետք է միշտ այլընտրանք հուշել, որպեսզի իր երկրում ապրելու ցանկություն ունենա»,-ասաց Վ. Խաչատյանը:

Տնտեսագետի կանխատեսումներով, այլ ոլորտներում թանկացումները շարունակվելու են` տարածվելով ներմուծվող ապրանքների վրա` կարագի, շաքարավազի…

«Հասկանո՞ւմ եք, տնտեսագիտական տրամադրության մեջ, եթե մրցակցություն չկա, որևիցե ձևով տրամաբանել, երևույթները բացատրել, հասկանալ, իմաստ չունի: Ես վատ կանխատեսումներ եմ անում, բայց չեմ կարող չասել, այն, ինչ իրականում պետք է լինի, ճշմարտությունը պետք է իմանաք»:

Նախորդող հրապարակումներ` Վահագն Խաչատրյան. Գազասպառողների թիվը կնվազի 35-40 տոկոսով

Վ. Խաչատրյան. Այսօր «Գազպրոմը» չի կարողանում մրցակցել աշխարհում

Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը...
Աղբյուր` Panorama.am
16:29
Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր
Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։...
Աղբյուր` Panorama.am
16:02
Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային...
Աղբյուր` Panorama.am
15:22
Անամոթ. Ի՞նչ է կատարվում թիվ 157 դպրոցում
Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում լարված իրավիճակ է առաջացել։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո...
Աղբյուր` Panorama.am
15:09
Պեկինի մրցաշար. Խաչանովը պարտվեց Ալկարասին
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել  Պեկինի ATP-500 մրցաշարի  կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 27-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:08
Գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով. Տնտեսագետ
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է տպավորիչ աճ՝...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օմսկում տրամվայը դուրս է եկել գծերից
Օմսկում կրկեսի շենքի մոտակայքում տրամվայը դուրս է եկել գծերից։ Այս մասին  հայտնումեն ռուսական ԶԼՄ-ներն ու մանրամասնում, որ դրա հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Սուպերկոռուպցիան Նիկոլի թվին,Աղստևի հունին, Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր...
Աղբյուր` Panorama.am
14:19
Նորք-Մարաշի մի քանի փողոցներում տևական ժամանակ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից.
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրասստանի խորհրդարանի պատգամավորը Զուրաբիշվիլուն «խարդախ» է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական ընդդիմության առաջնորդն է, որն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ և յուրաքանչյուր այց...
Աղբյուր` Panorama.am
13:42
Գեղասահորդներ Ակոպովան և Ռախմանինը խոսել են Հայաստան տեղափոխվելու ծրագրի մասին
Գեղասահորդուհիներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հայտարարել են  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականին միանալու իրենց ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Տիկին Լիդա. Չորս տարի է՝ ես արդարության ու արդարադատության ծարավ եմ
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Արցախի հերոս  Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան գրում է. «4 տարի առաջ այս օրը ես...
Աղբյուր` Panorama.am
13:23
Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Իրանը հայտարարում է, որ անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի ագրեսիվ գործողություն։ Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում՝ շիական...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ջիջի Հադիդը պոդիումով անցել է ինքնակպչունով պատրաստված մինի զգեստով
Սուպերմոդել Ջիջի Հադիդը սադրիչ տեսքով պոդիում է դուրս եկել։ Լուսանկարները հրապարակվել են Page Six կայքում։ Գազետա.ռու-ն գրում է, որ Ջիջի...
Աղբյուր` Panorama.am
12:20
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով։ Այդ մասին գրում է «Strana.ua»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
12:06
Քաղաքագետ. Ինչու Փաշինյանը արհամարhեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի,...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն, կան տուժածներ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Գլխավոր դատախազություն. 2024 թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,6 մլն դրամ
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
«Մալյանական ֆիլմերը մեր ազգային ինքնության վկայագրերն են, որ խորհրդանշում են մեր ժողովրդի հարատևությունն ու անցել են ժամանակի քննությունը»
Աղբյուր` Panorama.am
11:31
Հայաստանի իշխանությունները մեզ առաջարկում են անասունի վարքագիծ. Գեղամ Ստեփանյան
Ինչ ճանապարհներով և որ կառույցների միջոցով պետք է առաջ տարվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ինչ քայլեր են պետք դրա համար։ Ինչպիսին է...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ
16:54 30/09/2024

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}