
Արցախում աշխատավարձերը կբարձրանան միջինը 20 տոկոսով
Աշխատավարձերի մասով նախատեսվող միջինացված աճը կազմելու է 20 տոկոս: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը` անդրադառնալով հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի` պետբյուջեի բաղադրիչներին:
Նշենք, որ ի կատարումն ԼՂՀ վարչապետի արձանագրային հանձնարարականի` պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ անց է կացվել 2014-16թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման և կառավարություն ներկայացնելու հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն:
ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը խորհրդակցությանը ներկայացրել է ծախսային ծրագրի մշակման սկզբունքը, տրամաբանությունը և չափորոշիչները:
Կառավարության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է մինչև ընթացիկ ամսվա կեսը գործադիրի հաստատմանը ներկայացնել ամփոփ ծրագրերը, որոնք ներառվելու են 2014թ. պետական բյուջեում` խորհրդարան ներկայացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


