Վահան Հարությունյան. «Էյր Արմենիա»-ն ձգտելու է անել ամեն ինչ, որպեսզի ուղևորները ստանան բարձրակարգ ծառայություններ
Հայկական ավիաշուկայում շատ ուժեղ մրցակցություն կա: Զվարթնոց օդանավակայանում «Էյր Արմենիա» ընկերության Բոինգ 737 օդանավի` առաջին ուղևորային չվերթի վայրէջքից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր Վահան Հարությունյանը:
«Շատ ուժեղ մրցակցություն կա օտարերկրյա ընկերությունների կողմից, շուկան խիստ մրցակցային ու փոքր է»,-ասաց Վ. Հարությունյանը: Նրա խոսքով, այս պահին ընկերությունն ունի 3 օդանավ, դրանք ընկերությունը ձեռք է բերել լիզինգային պայմաններով, մինչև հոկտեմբերի վերջ Հայաստան կբերվի ևս մեկ «Էյրբաս», օդանավի սպասարկման աշխատանքների մի մասը կիրականացվի Երևանում, մյուս մասը` արտասահմանում:
Երևան-Մոսկվա չվերթները նախատեսվում է իրականացնել «Էյրբաս-320»-ով, իսկ Ռոստով, Կրասնոդար, Սոչի ուղղությունները, ըստ Վ. Հարությունյանի, կսպասարկի Բոինգ 737-ը: Շուտով ընկերության կողմից իրականացվելիք չվերթների տոմսերի նաև օնլայն վաճառք կիրականացվի: «Այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են»,-ասաց նա:
Ընկերությունում աշխատում են հայ մասնագետներ: «Նրանց զգալի մասը «Հայկական ավիաուղիների» աշխատակիցներ են, որոնք ժամանակի ընթացքում աշխատել են տարբեր ընկերություններում, այդ թվում «Արմավիա»-ում»,-ասաց նա:
Նախկինում հիմնականում բեռնափոխադրումներ իրականացրած ընկերության սեփականատերը խոստանում է, որ թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի ուղևորները ստանան բարձրակարգ ծառայություն: «Անշուշտ, բեռնային փոխադրումները տարբերվում են ուղևորային փոխադրումներից, ողևորափոխադրումների ոլորտը շատ ավելի նուրբ է և շատ ավելի դժվար, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, որոնք պահանջում են ուշադրություն, ծառայության այլ որակ: Այդ առումով, մեր ամբողջ թիմն աշխատում է, ձգտելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորները ստանան բարձրակարգ ծառայություններ»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները