Վրաստանը Հայաստան կվերադարձնի մոտ 500 տոննա վարակված կարտոֆիլ
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայաստան վերադարձնել մոտ 500 տոննա կարտոֆիլ, որը, ինչպես պնդում է վրացական կողմը, վարակված է: Այս մասին գրում է Грузия Online-ը:
Աղբյուրը նշում է, որ Սադախլո անցակետով Հայաստանից 17 մեքենայով 467 տոննա կարտոֆիլ է տեղափոխվել Վրաստան: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկություններով, անցակետում բեռի նախնական զննման ժամանակ կարտոֆիլի վրա Ralstonia solanacearum (գորշ փտում) վնասակար միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել:
Կարտոֆիլի վարակվածությունը գորշ փտում հիվանդությամբ, ըստ աղբյուրի, հաստատել է հատուկ լաբորատոր հետազոտությունը:
Նախորդիվ`
Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան
Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»