Բախչագուլյանի այցն արդյունք չտվե՞ց. Ծառայությունը դեռ հայտարարություն կանի
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտագության պետական ծառայությունն այս պահին չի մեկնաբանում Վրաստանի ֆինանսների նախարարության հայտարարությունը`ըստ որի Վրաստանը Հայաստանին հետ կվերադարձնի մոտ 500 տոննա կարտոֆիլ:
Վրացական կողմը պնդում է, որ կարտոֆիլը վարակված է:
Վերջին 20 օրում սա արդեն երկորդ դեպքն է, երբ հարևան երկիրը նույն հիմնավորմամբ հետ է ուղարկում կարտոֆիլը: Խնդիրը հասկանալու համար Վրաստան էին մեկնել ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն ու այլ աշխատակիցներ, ինչից հետո նրանք հայտարարեցին, որ վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել, իսկ Հայաստան վերադարձրած կարտոֆիլն իրացվել է:
«Ծառայությունը դեռ հանդես կգա հայտարարությամբ»,-Panorama.am-ին ասաց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:
Ավելի վաղ` նախորդ դեպքի հետ կապված Panorama.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ասել էր, որ Վրաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ազերիների հետքն է տեսնում:
Նա այն համոզման է, որ խնդիրը կարելի է լուծել գյուղատնտեսության նախարարի միջամտության, թեկուզ մի զանգի շնորհիվ. «Նախարարների մակարդակով կարելի էր հարցը կարգավորել, ոչ թե պատահական մարդկանց միջոցով հայտարարություններ անել, ուղղակի մարդիկ իրենց տեղում չեն ու չեն ուզում մարդկանց խնդիրներով զբաղվել»:
Նախորդող հրապարակումներ`
Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան
Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»