ԱՄՆ-ն Հայաստանի պատմության մեջ կկատարի առաջին խոշոր ներդրումը
Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստին, որը կայացել է նոյեմբերի 22-ին Վաշինգթոնում, կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության խորացման մեխանիզմներին, ինչպես նաև ներդրումների ու առևտրի զարգացմանը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքէջից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստ է կայանալու նոյեմբերի 22-ին Վաշինգթոնում և Հայաստանը նիստին ներկայացնելու է Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այնտեղ է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Ըստ աղբյուրի, Հայաստանը և ԱՄՆ-ն ողջունել են Հայաստանի հիդրոէներգետիկ համակարգում ամերիկյան Contour Global ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու նախաձեռնությունը: Այս ներդրումը Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ-ի կողմից արվող ամենախոշոր ներդրումն է լինելու և առաջինը ԱՄՆ-ի կողմից Հայաստանի կրիտիկակակն վիճակում գտնվող էներգետիկ համակարգում:
Նախորդող հրապարակումներ.
ԱՄՆ-ն և Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց
Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստը` այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան