Նոյեմբերին ոչխարի, խոզի և տավարի մսի գները նվազել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մսամթերքի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ գներն աճել են 3.7%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:
Ըստ ԱՎԾ-ի` 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կիսաապխտած երշիկի գինն աճել է 0.5%-ով, բաստուրմայինը` 1.0%-ով, թռչնամսինը` 1.2%-ով, խոզապուխտինը` 1.4%-ով, հավի բդինը` 2.7-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 5.0%-ով: Միաժամանակ,հանրապետությունում գրանցվել է աղացած մսի`1.9%, տավարի փափկամսի`1.5%, պելմենիի` 1.2%, ոչխարի, խոզի և տավարի մսերի գների` համապատասխանաբար 2.4%, 1.9% և 1.3%, նվազում:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.3%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ք. Կապանում), 4-ում գրանցվել է
2.4-0.1% գնանկում, իսկ մյուս 2 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.1%-ով: