«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեցին Գյումրիի դրամատիկական թատրոն, որտեղ անցկացվում է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, մինչ ներկաներին ողջունելը, նախագահները էկրանի միջոցով կապ հաստատեցին «Հրազդան» ՋԷԿ -5-րդ էներգաբլոկի աշխատակազմի հետ, որտեղից հայտնեցին, որ այն պատրաստ է շահագործման:
Պուտինը հետաքրքրվեց, թե ինչ հզորությամբ է աշխատում ՋԷԿ-ը: Ստանալով պատասխանը, նախագահները հաջողություն մաղթեցին ՋԷԿ-ի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել էր դեռևս 70-ականների վերջին, սակայն շինարարությունը մեկնարկեց միայն 1989թ-ին: 1990-92թթ-ին շինարարությունը կանգ առավ և միայն 2006թ-ին ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք բերեց «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը` շինարարությունն ավարտելու և արդիականացնելու պարտավորություններով: Էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 465.2 մլն դոլար, որից 248.8 մլնը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:
Նախորդող հրապարակումներ`
Շահագործման կհանձնվի «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը
Գյումրին սպասում է ՀՀ և ՌԴ նախագահների ժամանելուն
Վլադիմիր Պուտինը ժամանեց Գյումրի
Գյումրիի օդանավակայանում մեկնարկեց ՌԴ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին