Վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի մատակարարման պայմանագրերի և իրանական գազի մասին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջի ամփոփիչ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերի մասին նչած հարցին ի պատասխան հայտարարեց, որ «գազի պայմանագրերը հաջողված պայմանագրեր են»:
«Այդ պայմանագրերը ստորագրելով` Հայաստանը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն: Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները և մեր տնտեսվարող սուբյեկտները երաշխավորված են այն վտանգներից, որոնք առկա էին Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսիայի համար»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը կնքված պայմանագրերը կարևորել է այն մասով, որ Հայաստան մատակարարվող գազի գինը առաջիկա 5 տարիների ընթացքում կձևավորվի կախված Ռուսաստանի ներքին գներից: Տիգրան Սարգսյանը նաև բացատրեց, թե ինչու վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունը չի հայտարարել, որ գազի ներմուծման գինը ամեն տարի բարձրանում է:
«Գազպրոմ ընկերության կողմից առաջարկված սակագները մեզ համար ընդունելի չէին, և այն բեռը, որ պետք է դրվեր մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար, այնպիսի բեռ էր, որ մենք չէինք կարող դրա տակից դուրս գալ, որովհետև 180-ից 270 դոլար գնի բարձրացումը մեզ համար կլիներ ուղղակի կործանարար»,- մեկնաբանց վարչապետը:
Ռուսական կողմին «ՀայՌուսԳազարդի» 20% բաժնետոմսերի փոխանցման մասին հարցին վարչապետը պատասխանեց, որ ձեռք բերված համաձայնությամբ 3 տարիների ընթացքում գոյացած պարտքի կեսը մարվել է հենց այդ 20% բաժնետոմսերի հաշվին, մյուս կեսի մարումը իր վրա է վերցրել Ռուսաստանը: Իսկ բաժնետոմսերի 20%-ը 150 մլն դոլար գնահատելը, ըստ վարչապետի, «մեզ համար, մեղմ ասած, շատ ընդունելի տարբերակ է»:
Հարցին, թե ինչու՞ է պայմանագիրը կնքվել 30 տարվա համար, վարչապետը պատասխանեց. «Այս ոլորտը կարգավորվող ոլորտ է: Ընդհանրապես կարգավորվող ոլորտներում ներդրողների հետ խոսակցությունը գնում է 30-35 տարվա կտրվածքում, որովհետև այդ ընկերությունների շահութաբերության մակարդակը պայմանավորված է լինելու ՀՀ իշխանությունների գործելակերպով: Ներդրողներին հետաքրքրում է, թե իրենց եկամտաբերությունը ապահովվելու է թե ոչ: 30 տարվա ժամկետայնությունը շատ տրամաբանական է, և այստեղ մենք որևէ նորամուծություն չենք արել»:
Իրանի դեսպանի հայտարարությունը Տիգրան Սարգսյանը որակեց որպես դիվանագիտական վրիպակ և նշեց, որ բանակցությունների ընթացքում այդպիսի առաջարկ Հայաստանը չի ստացել:
«Իրանի հետ վերջին երեք տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ մշտապես Իրանը խնդիր է դրել, որ այն բանաձևը, որը գործում է այսօր, պետք է վերանայել, այսինքն գազի գինը պետք է թանկացվեր: Իրանի դեսպանի հայտարարությունը ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական վրիպակ, և դա ամենևին չպետք է պատճառ դառնա, որպեսզի մենք ստվեր գցենք մեր բարի հարաբերությունների վրա»,- հայտարարել է վարչապետը:
«Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից»
Վարչապետը՝ «Մաքսային միության տորթից» Հայաստանի ակնկալիքների մասին
Տ. Սարգսյան. «Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»
Տիգրան Սարգսյան. Աղքատության հիմնական պատճառները բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է և կրթությունը
Վարչապետ. 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում