Որոտանի ՀԷԿ-ի շուրջ բանակցությունները տրամաբանությամբ չեն տարբերվում գազի շուրջ բանակցություններից. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կայացած տարեվերջի ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսելով ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված գազային պայմանագրերի մասին` նշեց, որ նման երկար ժամկետայնությունը` 30-40 տարին, շատ տրամաբանական է այդպիսի կարգավորվող ոլորտների համար և որ նման պայմանները բոլորի համար են սահմանված: Վարչապետը մասնավորապես նշեց, որ այդօրինակ սկզբունքներով են վարվել նաև բանակցությունները ամերիկյան Control Global ընկերության հետ:
«Նմանատիպ բանակցություններ մենք նաև իրականացրել և ավարտել ենք ամերիկյան Contour Global ընկերության հետ, որը ցանկություն ունի գնելու Որոտան ՀԷԿ-ի ամբողջ համալիրը: Վարվել են նույն բանակցությունները` նույն տրամաբանությամբ», հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ այստեղ ներդրումներ կատարողներն առնվազն 30 տարվա կտրվածքով ցանկանում են պատկերացնել, թե իրենց կատարած ներդրումները նման կարգավորվող դաշտում երաշխավորված եկամտաբերություն ունենալու են, թե ոչ:
Հիշեցնենք, որ Որոտանի ՀԷԿ համալիրի շուրջ բանակցություններ են տարվել ամերիկյան Contour Global ընկերության հետ, ինչի արդյունքում նախատեսվում է համալիրը վաճառել ամերիկյան կողմին: Համաձայն այդ պայմանավորվածության ամերիկյան կազմակերպությունը այստեղ ներդնելու է շուրջ 180 մլն դոլար, ինչը իր ծավալով ամենամեծ ներդրումն է լինելու ԱՄՆ-ի կողմից:
«Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից»
Վարչապետը՝ «Մաքսային միության տորթից» Հայաստանի ակնկալիքների մասին
Տ. Սարգսյան. «Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի մատակարարման պայմանագրերի և իրանական գազի մասին
Տիգրան Սարգսյան. Աղքատության հիմնական պատճառները բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է և կրթությունը
Վարչապետ. 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում