Տնտեսություն 17:32 11/01/2014

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանին խոստացածը

 Շինարարության «Փուչիկի», տնտեսական աճի և հիպոթեկի մատչելիության մասին. Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկայացրել է «խոստացված մասնագիտական վերլուծությունը»:

Հիշեցնենք, որ տարեվերջին ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր շինարարության ծավալների անկման պատճառներին և նշել, որ «վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ»: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ շինարարության ծավալների անկման պատճառները բնակչության զանգվածային արտագաղթն է, հիպոթեկային վարկավորման պայմանների վատթարացումը և քաղաքացիների տրամադրությունը:

Նույն օրը Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում  էր կատարել և խոստացել մասնագիտական վերլուծությամբ անդրադառնալ երկրորդ նախագահի գնահատականներին:

Այն ընթերցողի դատին ենք հանձնում ամբողջությամբ:

«Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ: Այն ժամանակ առ ժամանակ առաջանում, պայթում և ապա լայնորեն քննարկվում է բազմաթիվ երկրներում: Ակտիվների գների փուչիկը ոչ թե քաղաքական, այլ տնտեսագիտական կատեգորիա է: Դրա ամենապարզ սահմանումն այն է, որ ակտիվի (շենքերի, այլ գույքի) շուկայական գինն էականորեն բարձրանում է երկարաժամկետ հատվածում տնտեսական հիմնարար գործոններով պայմանավորված դրա արժեքից: Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս որ այս շեղումը հիմնականում կրում է սպեկուլյատիվ բնույթ, որի տևողությունը որևէ եզակի գործոնով չի կանխորոշվում և ճշգրտորեն չի կանխատեսվում: Այն ավելի սուր է արտահայտվում, երբ այդ ակտիվի նկատմամբ պահանջարկն անընդհատ ավելանում է, իսկ առաջարկը հնարավոր է ստեղծել միայն որոշակի ժամանակի ընթացքում: Պահանջարկի այսպիսի առաջընթաց աճը, առանց առաջարկի համապատասխան աճի, բերում է ակտիվի գնի էլ ավելի բարձրացման, որն իր հերթին առաջացնում է այդ ակտիվի լրացուցիչ պահանջարկ ՝ ապահովելով երկարաժամկետ բարձր եկամտաբերության պատրանք:

Գնային փուչիկի դեպք կարող է լինել, օրինակ, երբ բնակարանի գինը թանկանում է շատ ավելի արագ, քան բնակչության եկամուտները: Այս իրավիճակում առաջանում է արագ և մեծ գումարներ աշխատելու գայթակղություն, որը դրսևորվում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների ավելացմամբ (սպեկուլյատիվ գործարքներ), ինչն էլ իր հերթին ավելի է մեծացնում բնակարանների նկատմամբ պահանջարկն և արդյունքում հանգեցնում բնակարանների գների էլ ավելի մեծ աճի: Նման դեպքերում հաճախ սկսում են առաջարկել ավելի թանկ կամ «էլիտար» բնակարաններ: Իհարկե, կան բազմաթիվ գործոններ, որ առժամանակ բացատրում են նման զարգացումը՝ արտաքին պահանջարկ, որևէ այլ տնտեսական հատվածի առաջանցիկ աճով պայմանավորվածություն և այլն:

2000-ական թվականների սկզբում տնտեսագետների մեծամասնության կարծիքն (հայտնի կերպով ձևակերպված այն ժամանակ ԱՄՆ պահուստային համակարգի նախագահ Ալան Գրինսփանի կողմից) այն էր, որ անհնար է հստակորեն ախտորոշել ակտիվի փուչիկը իր ստեղծման և զարգացման պահին: Այդ իսկ պատճառով, փաստարկվում էր, որ «փուչիկանման» զարգացումների պարագայում տնտեսության համար ավելի նպատակահարմար է թույլ տալ, որ այդ փուչիկը ինքնուրույն պայթի, իսկ հետո համապատասխան քաղաքականությամբ նպաստել տնտեսության վերականգնմանը, քան կոշտ քաղաքականությամբ խաթարել սխալ ախտորոշված իրականում առողջ տնտեսական աճը: Ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տնտեսագետներից մեծամասնությունը կարծիքն արդեն սկսեց գալ այն դրույթին, որ իշխանությունները պետք է որոշակի ուշադրություն դարձնեն ակտիվների գներին, և համապատասխան քաղաքականությամբ փորձեն որոշակիորեն կարգավորել շուկան: Միաժամանակ, քանի որ նրանք նաև համակարծիք են, որ չի կարելի ոչ մի կերպ թիրախավորել այդ գները, դեռևս առկա է վիճաբանություն այդ կարգավորման ձևերի և մեթոդների վերաբերյալ՝ ի լրումն կանխատեսելիության հին բանավեճի:

Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլացիոն աճն և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկնման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5 % տնտեսական անկնման (շինարարության մասնաբաժինը անկնման մեջ կազմեց 14.1 %): Երևույթի մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE):

Այստեղ բավ է միայն երկու պատկեր այդ վերլուծությունից:

Վերևի պատկերից պարզ երևում է, որ 2004-2008 թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009 թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր: Իսկ Հայաստանում այդ անկման հատկապես ցավոտ լինելու հաճախակի հնչող հարցապնդման պատասխանը ևս պատկերավոր երևում է հաջորդ պատկերից՝ շինարարությունը ՀՆԱ-ում 2008 թվականին հասավ աննախադեպ մասնաբաժնի, ինչը չէր կարող երկարաժամկետ հատվածում կայուն լինել:
 


Ճգնաժամը բոլորիս ակնհայտ դարձրեց, որ թույլ դիվերսիֆիկացված տնտեսության կառուցվածքը շատ խոցելի է: Այդ պատճառով մենք ձեռնամուխ եղանք դիվերսիֆիկացման քաղաքականությանը, որն արդեն իսկ արդյունքներ է տալիս: Իսկ ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա դրա անխուսափելի անկումը կարգաբերելու համար իրականացրեցինք Գյումրիում սոցիալական մեծամաշտաբ շինարարություն, վերջին 5 տարիների ընթացքում միջին տարեկան կտրվածքով 2007 թվականին նախորդող 10 տարվա համեմատ շուրջ 2 անգամ ավելի ներդրումներ կատարեցիք ճանապարհաշինության բնագավառում, հիպոթեկային վարկերի հասանելիության համար ստեղծվեցին համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց միջոցով իրականացվեց մի շարք ծրագրեր (ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկեց և հաջողությամբ իրականացվում է “Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան” ծրագիրը): Արդյունքում՝ ՀՀ-ում վերջին 5-6 տարիների հիփոթեքային վարկերի ծավալի դինամիկ աճը ուղեկցվել է նաև տոկոսադրույքների նվազմամբ և ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տեսակարար կշռի աճով: Բավարար է ներկայացնել մի քանի վիճակագրական տվյալներ՝
1. 2013 թվականի նոյեմբերի դրությամբ հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է շուրջ 141 մլրդ դրամ, ինչը շուրջ 3 անգամ գերազանցում է 2007 թվականի նույն ցուցանիշը՝ 49 մլրդ: Ընդ որում՝ 2013 թվականի 141 մլրդ դրամից շուրջ 68 մլրդը ՀՀ դրամով է, իսկ 73 մլրդը՝ արտարժույթով, 2007 թվականի 49 մլրդ դրամից շուրջ 26 մլրդը ՀՀ դրամով է, իսկ 23 մլրդը՝ արտարժույթով:


2. 2013 թվականին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում թե՛ դրամային, թե՛ դոլարային վարկերի համար նվազել է մինչև 12%, իսկ 2008 թվականին դրամայինը՝ շուրջ 15%, դոլարայինը՝ շուրջ 17%:


3. 2013 թվականին հիփոթեքային վարկերի 72 % եղել է 5 տարուց ավելի ժամկետայնությամբ, իսկ 2007 թվականի նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 34 %:



4. 2013 թվականին հիփոթեքային վարկերը ՀՀ տարածքում բաշխված են եղել հետևյալ համամասնությամբ՝ 74% Երևան, 26% ՀՀ մարզեր, մինչդեռ 2007 թվականին համապատասխանաբար՝ 88% և 12 %, իսկ 2005 թվականին համապատասխանաբար՝ 96% և 4%:



Հ.Գ.
Հասկանալի է, որ շատերի համար անցյալի՝ այսօրվա իրականության հետ համադրված, վերլուծությունները անցանկալի են և տհաճ: Այսօր մենք իրավունք չունենք չխոսել այս ամենի մասին, քանի որ հենց անցյալից դասեր քաղելն է այն գրավականը, որ ապագայում սխալվելու հավանականությունը բեկվելու է: Պետք է նայել առաջ, աշխատելով միասին գտնել մեր երկրի, տնտեսության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղիները»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}