Գուլպա և կոշիկ` էկոնոմիկայի նախարարության համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2013 թվականին որպես ներկայացուցչական ծախսեր 6 միլիոն 700 հազար դրամ գումար է վճարել մոտ երկու տասնյակ ռեստորաններին, հուշանվեր արտադրող ընկերություններին, ինչպես նաև իր աշխատակիցների համար գնել է սպորտային համազգեստներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ՀՀ էլեկտրոնային կառավարում պաշտոնական կայքի «Ինտերակտիվ բյուջե» բաժնում հրապարակված փաստաթղթերից:
Սննդի ամենամեծ գումարը՝ 386 հազար դրամ վճարվել է «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը անցած տարվա հունիսին:
Հաջորդ ամենամեծ ներկայացուցչական ծախսը եղել է սպորտային համազգեստի գնումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն՝ անցած տարվա հոկտեմբերի 25-ին «ՀՈՒՄԼ» ՍՊ ընկերության հետ կնքած պայմանագրով ձեռք է բերել 18 զույգ սպորտային կոշիկ, 20 զույգ գուլպա և մեկ ամբողջ սպորտային հանդերձանք, իսկ այդ ամենի համար վճարել են 368 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան