Հայաստան ավելի շատ պանիր և կաթնաշոռ ներկրվում է, քան արտահանվում
2013թ-ին Հայաստան պանրի և կաթնաշոռի ներմուծման ծավալներն ավելացել են ավելի քան 187,5 հազար տոննայով: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի, եթե 2012թ-ին Հայաստան է ներկրվել 1056,2 տոննա պանիր և կաթնաշոռ, ապա 2013-ին` 1 243,7 տոննա:
Միաժամանակ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 1541, 2 տոննա պանիր և կաթնաշոռ, ինչը 2012թ-ի համեմատ աճել է գրեթե երկու անգամ (2013թ-ին արտահանվել է 1541,2 տոննա, 2012թ-ին` 903,6 տոննա):
Նշենք, որ 2013թ-ին Հայաստանից արտահանվել է 4 մլն 610, 1 հազար դոլարի պանիր և կաթնաշոռ` 2012թ-ի 2 մլն 335,4 հազար դոլարի դիմաց: Ներմուծումը կազմել է 6 մլն 758,9 հազ. դոլար` 2012թ-ի 5 մլն 433,9 հազ. դոլարի դիմաց:
Ինչ վերաբերում է կարագի ներմուծմանը, ապա նախորդ տարի հնարապետություն է ներկրվել 4 հազար 749 տոննա կարագ և կաթնային մածուկ, ինչը 2012թ-ի համամետ նվազել է մոտ 158,4 հազ.տոննայով: 2013թ-ին Հայաստանից արտահանվել է 66 հազար 345 կգ կարագ, մինչդեռ 2012թ-ին արտահանվել է ընդամենը 100 կգ կարագ և կաթնային մածուկ:
2013թ-ին աճել են կաթի և սերուցքի ներմուծման ծավալները. եթե 2012թ-ին ներկրվել է 386,6 տոննա կաթ և սերուցք, ապա 2013թ-ին` 431,1 տոննա: Միաժամանակ 2013թ-ին ավելացել են թանի, սերուցքի, մածունի և կեֆիրի ներկրման ծավալները: Եթե 2012թ-ին ներկրվել է 946,1 տոննա, ապա 2013թ-ին` 1 178,5 տոննա:
Նշենք նաև, որ նախորդ տարի մեր երկրից արտահանվել է 17,3 տոննա թան, սերուցք, մածուն և կեֆիր` 2012թ-ի 7,5-ի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները