Ալտեր-կոնֆերանսի մասնակիցները մտան դահլիճ՝ նախարար Ա. Հարությունյանին առաջարկելով մեկ բաժակ պղտոր ջուր (տեսանյութ)
Մինչ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովի մեկնարկը, բնապահպան ակտիվիստները ցանկանում էին մտնել «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Նրանք փորձում էին հանդիպել վարչապետին և կոնֆերանսին մասնակցող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ բարձրաձայնելով Հայաստանում շահագործվող հանքերի աղետալի հետևանքների մասին:
Նշենք, որ ակցիան անցկացվում է «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցների կողմից:
Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ կոնֆերանսը գնահատում են որպես Հայաստանում օտարերկրյա կոորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, բնական պաշարների անխնա թալանի «տնտեսավարման մոդելի լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի վիճակի սքողմանն ուղղված քայլ»:
Ըստ նրանց, այսօր աղետալի վիճակում են գտնվում ՀՀ որոշ մարզեր, մասնավորապես` Սյունիքն ու Լոռին, որտեղ հանքերի շահագործման արդյունքում ոչ միայն աղտոտվում է օդը, շրջակա միջավայրը, այլև խմելու ջուրը. մարդիկ չեն կարողանում նույնիսկ ջուր խմել:
Ակցիայի մասնակցիները մուտք գործեցին հյուրանոց, այնուհետև` դահլիճ: Նրանք մոտեցան ՀՀ բնապահապնության նախարար Արամ Հարությունյանին և էկոնոմիկայի նախարարին՝ առաջարկելով մեկ բաժակ պղտոր ջուր. «Խմեք, պարոն նախարար, տեսեք ինչքան մաքուր են մեր ջրերը: Մենք այս ջուրն ենք խմում»:
Նրանք հանդես եկան հայտարարությամբ՝ կառավարությունից պահանջելով կասեցնել ընդերքի օգտագործման իրավունք ունեցող, բայց շահագործումը չսկսած աղետալի ծրագրերը, հատկապես մետաղական հանքերին վերաբերող ծրագրերը՝ Թեղուտ, Ամուլսար, Մեղրաձոր և այլն: Նրանք նաև պահանջում են ապահովել գործող հանքների շահագործման թափանցիկությունը, շահագործողներին պարտադրել տեխնոլոգիաների արդիականացում, իրականացնել հարկերի ավելացում, մասնավորապես` թափոնների տեղադրաման համար հարկում, շրջակա միջավայրի վնասների փոխհատուցում, ինչպես նաև իրականացնել հաքարդյունաբերողների ֆինանսական ռեսուրսների խիստ վերահսկողություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները