Փոխնախարար. Բանակցություններն ավարտելուց հետո մեկ ամսվա ընթացքում պատրաստ ենք ստորագրել ՄՄ-ին միանալու պայմանագիրը
«Բանակցություններն ավարտելուց հետո մեկ ամսվա ընթացքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը»,- այս մասին Երևանում ընթացող «Հայաստան-Մաքսային միություն . հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Նա նշեց, որ եթե պայմանագիրը Մաքսային միության հետ կարճ ժամկետներում չստորագրվի, ապա «մեր աշխատանքներն ավելի դանդաղ կիրականացնենք»:
Փոխնախարարն ասաց, որ մինչև ՄՄ-ին միանալը, Հայաստանը պետք է 262 միջոցառում իրականացնի. 100-ից ավելի միջոցառում արդեն իրականացված են, իսկ 20-ը ամենաբարդ միջոցառումներն են: ՄՄ-ին միանալու 25 միջոցառում պետք է իրականացվի, երբ Հայաստանը միանա բուն պայմանագրին, մոտավորապես 70 միջոցառում, երբ Հայաստանը միանա ՄՄ-ին, դրանք պահանջում են օրենսդրական փոփոխութուններ:
Կ. Մինասյանը տեղեկացրեց, 40 միջոցառում իրականացվելու է պայմանագրին բուն միանալուց հետո:
«Մեր մասնակցությունը նաև Մաքսային միության համար արժեքավոր կլինի»,- ասաց Կարինե Միանսյանը:
Կից հրապարակումներ՝
Նախանձով եմ հետևում հայկական պլանշետների արտադրությանը. Վալովայա
ՌԴ վարչապետ. Հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է
Ս.Սարգսյան. ՄՄ-ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70 %-ն արդեն կատարված են
Տ.Վալովայա. Արդեն այսօր կարելի է ասել, որ Հայաստանից արտահանման տեմպերն աճել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին