Տնտեսություն 19:16 02/12/2014

Ինչո՞ւ արժևորվեց դոլարը, ի՞նչ զարգացումներ են սպասվում. Տնտեսագետի դիտարկումները

Հայաստանում դոլարի արժևորման պատճառները տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն օբյեկտիվ է համարում: Panorama.am-ի հետ զրույցում նա բացատրեց, որ փոխարժեքի ձևավորում է պայմանավորված Հայաստան մտնող ու երկրից դուրս եկող դոլարի քանակությամբ: Նրա խոսքով, վերջին մի քանի տարիներին մուտքերն ու ելքերը հիմնականում նույն քանակությամբ են եղել, թեև մենք ունեցել ենք արտաքին առևտրի բացասական սալդո, սակայն այդ տարբերությունը միշտ կոմպեսացվել է տրանսֆերտների միջոցով, ինչը հնարավորություն էր տալիս խուսափել փոխարժեքի տատանումներից:

«Տրասնֆերտների մոտ 90%-ը Ռուսաստանից է գալիս: Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները հանգեցրեցին նրան, որ տրանսֆերտները կտրուկ նվազեցին, նաև պաշտոնական աղբյուրներն են հիմա դա փաստում: Դա պայմանավորված է ռուբլու արժեզրկման հետ, այսինքն մեր հայրենակիցներն արդեն ավելի քիչ դոլար են աշխատում՝ ուղարկելու համար, քանի որ եկամուտները ռուբլիով են: Նաև տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ եկամուտների նվազում էլ կա»,-ներկայացրեց տնտեսագետը:

Ստեղծված իրավիճակում դոլարի նվազում տեղի ունեցավ, դրան էլ գումարած Ամանորի կապակցությամբ վերջին եռամսյակում ներմուծման ծավալներն ավելացան, իսկ դա նշանակում է, որ Հայաստան եկած դոլարի փոքր ծավալների նկատմամբ ձևավորվեց մեծ պահանջարկ, տնտեսվարողները ցանկանում էին դոլար ձեռք բերել ապրանքներ ներմուծելու համար:

«Այսինքն պահանջարկը գերազանցում էր առաջարկը, ինչն էլ հանգեցրեց դոլարի փոխարժեքի բարձրացմանը: Կենտրոնական բանկը վերջին մեկ ամսվա ընթացքում փորձեց զսպել: Թվում է ԿԲ-ն միջամտում է, սակայն նման բան չկա, այն դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկով փորձում է շուկան կարգավորել, դա ուղղված է պահանջարկի բավարարմանը, ոչ թե փոխարժեքի կարգավորմանը»,-կարծիք հայտնեց տնտեսագետը:

Նա բացատրեց, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սպասումները ևս ազդում են փոխարժեքի ձևավորման վրա. «Այսինքն փոխարժեքի բարձրացումը հասարակության մոտ ձևավորում է բացասական տրամադրություններ: Քաղաքացիներն ու տնտեսվարողները մտածում են, որ փոխարժեքն էլի է բարձրանալու, և հակառակը, եթե փոխարժեքն իջնում է, մտածում են՝ էլի է իջնելու: Այդ սպասումները նպաստում են այն բանին, որ մարդիկ սկսում են դոլար առնել նույնիսկ եթե այսօր դրա կարիքը չունեն: Այսինքն, եթե մի տնտեսվարողի դոլարը պետք է մի քանի ամիս հետո, նա բացասական սպասումներից ելնելով, այսօր է գնում: Դա էլ իր հերթին լրացուցիչ պահանջարկ է ձևավորում, առաջանում է դոմինոյի էֆեկտ»:

Հենց այս հանգամանքով է տնտեսագետը բացատրում փոխանակման կետերի կողմից դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը՝ միաժամանակ դա որակելով որպես սպեկուլյացիա:

«Տնտեսվարողներն ու փոխանակման կետերը փորձում են ավելի մեծ բացասական էֆեկտ հաղորդել իրավիճակին: Փոխանակման կետը կարող է մեկ դոլարի արժեքը սահմանել 470 դրամ՝ դրանով փորձելով շուկայում մթնոլորտ ստեղծել, թե շուտով փոխարժեքը կտրուկ բարձրանալու է, որպեսզի մարդիկ էլ սկսեն այդ գնով դոլար առնել»:

Մ. Առաքելյանն առաջիկա զարգացումների մասին կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է համարում, բայց մի քանի դիտարկում անում է. «Նոր տարվա համար ներմուծման մեծ մասն արդեն կատարվել է, այսինքն ներմուծումը գնալով կսկսի նվազել, դրան զուգահեռ որոշ չափով կնվազի նաև դոլարի նկատմամբ առկա պահանջարկը: Սպասումներն էլ մի քիչ կհանդարտվեն: Փոխարժեքի լուրջ տատանումներ, կարծում եմ, չեն լինի: Նոր տարուց հետո առաջին երկու ամիսը պասիվ է, լուրջ շարժեր չեն լինում տնտեսության մեջ: Փոխարժեքի այս տատանումները նորմալ են, այսինքն հինգ տարի անց դոլարի 10 տոկոս արժևորումը լուրջ ֆինանսական ողբերգություն չի: Նման բան շատ երկրներում է տեղի ունենում: Չեմ կարծում, որ սրանից ավելի կբարձրանա»:

Մասնագետի խոսքով, Հայաստանի տնտեսության վրա վատ ազդեցություն կարող է թողնել Ռուսաստանի՝ օր օրի վաթարացող վիճակը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է գրանցված գնաճը համահունչ դրամի արժեզրկմանը, տնտեսագետը նկատեց, որ չնայած ապրանքների մեծ մասը ներմուծվել են մինչև դոլարի արժևորումը, սակայն դրանք էլ տնտեսվարողները թանկով են վաճառելու: Պատճառը մոնոպոլացված ու գերիշխողներով հարուստ տնտեսությունն է:

«Դոլարի փոխարժեքի բարձրացումը պարբերաբար դառնում է այն գործոնը, որ բերում է ապրանքների ոչ օբյեկտիվ բարձրացման: Նույնիսկ տեղական արտադրության ապրանքներն են թանկանում, օրինակ՝ կաթնամթերքը: Այն որ տնտեսության մեջ անարդար թանկացումներ են ֆիքսվում, փաստ է»,-նկատեց նա:

Մ. Առաքելյանը ցավով փաստեց, որ ներմուծվող ապրանքների մեջ շատ են առաջին անհրաժեշտության ապրանքները. «Ցավով դրանց գերակշիռ մասը մենք ներմուծում ենք, ու ամեն օր յուրաքանչյուր ընտանիք ստիպված է թանկ գնով առնել բնամթերք, հաց, կաթնամթերք»:

Նախորդող հրապարակում՝
ԿԲ-ն կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:27
էէէ, որդի, էս ի՞նչ արեցիր. Տեր Աբելի զրույցը Նիկոլ Փաշինյանի արձանի հետ
Տեր Աբել քահանա Քարտաշյանը զրույց է հրապարակել  Նիկոլ Փաշինյանի արձանի հետ՝ այն որակելով հայրական զրույց։ Տեր Աբելը սահմանապահ յոթ...
Աղբյուր` Panorama.am
00:12
Որքան ձեզ բոլորիդ ասեմ` չի կարելի անվտանգությունը կտրել մարդուց ու նրա իրավունքներից. Թաթոյանը՝ իշխանություններին
«Հանուն ձեր պաշտոնների ու իշխանությունը պահելու՝ թաքուն պահեցիք իրականությունը ու անտեսեցիք մեր ժողովրդի իրավունքները, կոծկեցիք...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաչե Թովմասյան. Շնորհակալ եմ Կարեն Կարագուլյանին, որ հենց ինձ է խորհուրդ տվել երկրորդ հայի կերպարի համար
Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակով
Աղբյուր` Panorama.am
23:57
Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը․ Սամվել Կարապետյան
Հայաստանի համար կարևոր է չտրվել քաղաքական մանիպուլյացիայի տարբեր շահագրգիռ երկրների կողմից, քանի որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են...
Աղբյուր` Panorama.am
22:32
Փաստաբան. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի պետք է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմն արժանացել...
Աղբյուր` Panorama.am
22:24
Ըստ ՔԿ-ի՝ հանրահավաքին մասնակցելու համար 6000 և 8000 դրամ են խոստացել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախկին համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
22:18
Փյունիկը հաղթեց Շիրակին և 16-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
Գյումրիի Քաղաքային մարզադաշտում այսօր կայացավ ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում «Շիրակ»-Փյունիկ» հանդիպում ավարտվեց հյուրերի...
Աղբյուր` Panorama.am
22:07
Այլևս գիժը մայիսն է. Սուրենյան
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են: Այլևս գիժը մայիսն է»,-նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի»...
Աղբյուր` Panorama.am
21:57
Ուղղաթիռը չի դիմանում, եղանակը չի հանդուրժում, ես ի՞նչ անեմ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Այսօր ձերբակալել են գործարար Հայկ Շահնազարյանին։ Ներդրող, բարիք բերող մարդիկ են, Արցախին էին ահռելի չափով օգնում։ Նվիրական, ճանապարհ...
Աղբյուր` Panorama.am
21:47
Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի է ընկել
 Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին, ժամը 19:24-ինահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
21:20
Գաղտնալսող սարքը տեղադրել են, մենք էլ իմացել ենք. Բագրատ Սրբազան
«Չեն փորձել, տեղադրել են գաղտնալսող սարք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
20:55
Միրզոյանը Բորելին հայտնել է, երբ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մարտակերտի քաղաքապետին կալանավորեցին
Դատարանը (Դ.Աղրամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։ այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Իմնեմնիմի»-ում հերթապահությունը շարունակվում է
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
20:02
Տաթևի վանքի հարակից տարածքում բացվեց պտղատու նոր այգի
Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի  է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
19:31
Փորձել են ծակել Անի Գրանդ հյուրանոցում Բագրատ Սրբազանի սենյակի հատակն ու լսողական սարք տեղադրել
«ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել»,-հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սուրենյանց. Իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը հասել է վտանգավոր մասշտաբի
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու. փողոցի լուծումները...
Աղբյուր` Panorama.am
18:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայում կայացած հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արտաշատ-Երևան ճանապարհին մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 25-ին, ժամը 12:38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մանվել Սարգսյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին. Հայաստանը պահանջներ կամ մեղադրանքներ չունի՞ Ադրբեջանին
«Իսկ թե իրականում ում էր ուղղված վարչապետ Փաշինյանի ժողովրդին ուղղված վերջին ուղերձը, նրա բովանդակությունից դժվար չէ հասկանալ։ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
18:13
Իշխան Սաղաթելյան. Մեր երկրի վրա արտաքին և ներքին թշնամական հարձակումները շարունակվում են
«Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան։ Ու հենց այստեղ է, որ դուք ձեր գործունեությամբ ապացուցում եք...
Աղբյուր` Panorama.am
17:30
Վ. Օսկանյան. Դաշնակցական հարաբերությունները փլուզվել են, բարեկամները անտարբեր են
«Ես ձեզ կանվանեմ դեսպաններ, դուք իսկապես ձեր երկրներում դեսպանների գործ եք անում»,- դաշնակցականների մասին ասաց ԱԳ նախկին նախարար...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գյուղացիները հեռացրին Փաշինյանի՝ Կիրանցի զոհերի հուշարձանին դրված ծաղիկները
Գյուղացիները հեռացրին Նիկոլ Փաշինյանի Կիրանցի զոհերի հուշարձանին դրված ծաղիկները։ Այս մասին հայտնում է 24news-ը։ Կիրանցի բնակիչները կարծում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ամեն գնով պաշտպանելու ենք Արցախի իրավունքները. Դաշնակցական գործիչ
«Մեզ համար Արցախի հարցը ոչ միայն փակված չէ, այլ վերջին «պատերազմը» պարզապես ճակատամարտի կորուստ է, և մենք ամեն գնով...
Աղբյուր` Panorama.am
16:31
Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին. Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի
«Ուրեմն հստակ ասում եմ, վերջին օրերն ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի, Նիկոլ Փաշինյան։ Ես ասել եմ, խոփդ ուրիշ քարի է...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՔԿ-ն արցախցի քաղաքապետերի ձերբակալման մասին
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Բագրատ Սրբազան. Ես մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանին վախից բան չպատահի
«Վախերեն են։ Մարդը վախեցած է։ Եվ դեռ շատ ավելի է վախենալու։ Ես մտածում եմ, որ վախից բան չպատահի»,-ասաց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
16:06
Փաստաբան. Մարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ
«Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին
16:43 25/05/2024

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}