Ադրբեջանն ԱՄՆ-ի կողմից որակվել է որպես ոչ թափանցիկ բյուջետային հոսքեր ունեցող երկիր
ԱՄՆ Պետդեպի կողմից հրապարակված «Բյուջետային մուտքերի թափանցիկության զեկույցում» ներկայացվել է այն երկրների ցանկը, որոնք 2014թ-ի ընթացքում իրենց բյուջետային հոսքերի համար չեն ապահովել բավականաչափ թափանցիկություն:
Ըստ հրապարակված զեկույցի՝ բյուջետային մուտքերի թափանցիկությունը պետական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորագույն բաղադրիչն է: Այդ թափանցիկությունը հնարավորություն է տալիս երկրի քաղաքացիներին տեղեկատվություն ստանալ իրենց վճարած հարկերի ուղղվածության, ինչպես նաև օգտագործման արդյունավետության վերաբերյալ:
Զեկույցը կազմվել է մի շարք չափանիշների հիման վրա, որոնց մասին յուրաքանչյուր երկրին տվել է համապատասխխան գնահատականը: Որպեսզի բյուջետային հոսքերը համարվեն թափանցիկ, անհրաժեշտ է, որ կառավարության կողմից հրապարակված տեղեկատվությունը բյուջեի մասին լինի ակնհայտորեն ամբողջական, հուսալի և հանրամատչելի, այսինքն հասարակությունը դրանց նկատմամբ հասանելիություն ունենա: Հատուկ նշանակություն է տրվում նաև բնական ռեսուրսների արդյունահանման, հանքերի շահագործման մասին հրապարակվող տեղեկատվության թափանցիկությանը և ճշմարտացիությանը:
Նշված ցուցանիշներով առանձնացվել է այն նվազագույն շեմը, որից այն կողմ երկրները համարվում են բյուջետային հոսքերի թափանցիկության անհրաժեշտ նվազագույն մակարդակը չապահովող երկիր: Այսպիսի երկրների ցանկում ներառված են շուրջ 50 երկիր, այդ թվում բացի Ադրբեջանից՝ Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Սաուդյան Արաբիան, Սուդանը և մի շարք Աֆրիկյան և Խաղաղօվկիանոսյան երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում