ՎԶԵԲ-ը հայկական արժույթով 2 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել
Այսօր ՆԱՍԴԱՔ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 3-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի (EBRDB3) տեղաբաշխումը:
«Նասդաք Արմենիա»-ից տեղեկանում ենք, որ ընկերության կողմից տեղաբաշխմանը ներկայացված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով:
Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2.792 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճուրդի ընթացքում ձևավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը՝ 14.5 %: Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի 4 անդամ:
Հիշեցնենք, որ ընկերության երկրորդ թողարկման պարտատոմսերը (EBRDB2) ներկայումս ցուցակված են Բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond), որոնց մարումը նախատեսված է 2015թ.-ի հուլիսի 30-ին, իսկ առաջին թողարկման պարտատոմսերն (EBRDB1) արդեն իսկ մարվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան