ԵԱՏՄ վարչապետերի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը շեշտել է էներգակիրների՝ ռուբլով առևտրի հարցը
Կառավարությունից Panorama.am-ին հաստատեցին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մինսկում Եվրասիական տնտեսական միության վարչապետերի հետ հանդիպման ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել միության տարածքում հաշվարկներն իրականացնել ռուբլիով՝ հրաժարվելով դոլարից կախվածությունից:
«ԵԱՏՄ-ում պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ ուղղված փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով իրականացման ակտիվացմանն ու դոլարիզացիայի նվազեցմանը: Այս համատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրն իրականացնել ռուբլու բազայի հիման վրա, առանց դոլարից կախվածության»,- Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել էր Աբրահամյանը:
Վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը Panorama.am-ին ասաց, որ Հովիկ Աբրահամյանը նույն հանդիպմանը մասնավորապես բարձրացրել է էներգակիրների՝ ռուբլով առևտրի հարցը:
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է ԵԱՏՄ երկրներում էներգակիրների՝ ռուբլով առևտրի հարցը», -փոխանցեց Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան