Դիվանագիտական դպրոցը սահմանափակ կարողություններով քաղաքացիների կրթության ու ընդունելության ապահովման հնարավորություններ չունի
«ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտական գրավոր քննությունների համար»,-մեկնաբանելով facebook-ի իր էջում քաղաքացի Արտակ Բեգլարյանի հայտարարութունը, նման պատասխան է հնչեցրել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն ավարտած կույր երիտասարդն դժգոհություն էր հայտնել իրեն ԱԳՆ դիվանագիտական դպրոց չընդունելու կապակցությամբ` դա որակելով, որպես Սահմանդրության խախտում:
«Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների:Հարկ է հաշվի առնել նաև, որ դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ՝ բառի ակադեմիական իմաստով, այլ՝ պրակտիկ մասնագիտացված հաստատություն, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ։
Մարդկայնորեն խորապես հասկանալի հույզերի հաշվին շահարկումներն արդարացված չեն»,-պատասխանել է Տ. Բալայանը: