2-րդ «խիստ նկատողությունը» Զոլյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին:
ԿԳՆ հաղորդմամբ, հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը:
Հիշեցնենք, որ առաջին «խիստ նկատողությունը» հայտարարվել էր ապրիլի 10-ին:
Նախորդող հրապարակումներ`
Կայացավ ԵՊԼՀ գիտական խորհրդի ընդլայնված և արտահերթ նիստը
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Զոլյանի հարցով դիմում են վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին