Կայացավ ԵՊԼՀ գիտական խորհրդի ընդլայնված և արտահերթ նիստը
Այսօր Երևանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի ընդլայնված և արտահերթ նիստը: Արտահերթ նիստի հրավիրման հիմնական պատճառը ՀՀ ԿԳ նախարարության կողմից 12.04.2012 թ-ին կազմված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտն էր:
Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ԵՊԼՀ-ում իրականացված ստուգումների արդյունքում ԲՈՒՀ-ի գործունեության մեջ մի շարք խախտումներ էր հայտնաբերել, այս ամենի վերաբերյալ հանդես եկել համապատասխան հայտարարությամբ:
Ինչպես նիստի բացմանը մշեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը քննարկմանը հրավիրվել են նաև ՀՀ ԿԳ ներկայացուցիչները և անձամբ նախարար Արմեն Աշոտյանը, որոնք սակայն չէին ներկայացել:
Թե ռեկտոր Սուրեն Զոլանը և թե գիտխորհրդում հանդես եկած ԲՈՒՀ-ի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչները նշեցին, որ նախարարության ակտում տեղ գտած դիտարկումները լիովին անհիմն են:
Համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանն ասաց, որ ԿԳ տարարած հայտարարության մեջ տեղ են գտել «լուրջ խախտումներ» բառակապակցությունը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով որակավորվում է որպես մարդու կյանքին և արժանապատվությանը վնաս հասցնող քայլ, ինչը լիովին անհիմն է և անհեթեթ:
Ռեկտոր Սուրեն Զոլանն էլ նշեց, որ Արմեն Աշոտյանի հրամանով ԲՈՒՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը ոչ մի հիմնավոր խախտում չգտնելով` կառչել է ԲՈՒՀ-ի փաստաթղթերում առկա ոճաբանական և ուղղագրական թերացումներից: «Եթե միտումնավոր աշխատանքի արդյունքում հանձաժողովը միայն ստորակետներ ու չակերտներ է գտնում, ապա դա խոսում է մեր պատշաճ մակարդակի գործունեության մասին»,- նշեց Սուրեն Զոլանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Սուրեն Զոլյանի միջև: Այս ամենի պատճառն Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս. Զոլյանին՝ առանց իր թույլտվության հանրապետությունից բացակայելու համար։ Դրան ի պատասխան Ս. Զոլյանն իր հարցազրույցներից մեկում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին