Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գաբրիել Բալայանը
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տվյալ բուհ-ի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Նա երկար տարիներ աշխատում է համալսարանում, շատ լավ տիրապետում է գործին, իրավիճակին և կարծում ենք, որ ժամանակավոր պաշտոնակատարը ամբողջությամբ կկատարի օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունը»,- նշեց նախարարը:
Ա.Աշոտյանը հայտնեց նաև, որ նոր ռեկտորի ընտրությունները կանցկացվեն օրենքով սահմանված կարգով: