Բրյուսովում ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատարին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Ինչպես հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանն այսօր ԵՊԼՀ պրոֆեսորադասախոական կազմին ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատար Գ. Գասպարյանին:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարը երկու անգամ խիստ նկատողություն հայտարարելուց հետո բուհի ռեկտորի պաշտոնից հեռացրեց Սուրեն Զոլյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին