Ամփոփվել են միասնական քննության առաջին օրվա արդյունքները
«Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից հունիսի 1-ին կայացած քննության արդյունքներն արդեն ամփոփվել են։ «Կենսաբանություն» առարկայից հայտ ներկայացրած 1938 դիմորդից քննությանը մասնակցել է 1862-ը, «Ընդհանուր պատմություն» առարկայից՝ 397 հայտագրվածից՝ 379-ը և «Աշխարհագրություն» առարկայից՝ 392-ից 382-ը։
Կենսաբանության միասնական թեստի միջին միավորը 11.4 է։ 17.5-20 միավոր ստացել է մասնակիցների 149-ը (8%-ը), 13.5-17.25 միավոր` 492-ը (26.4%), 7.5-13.25 միավոր`851-ը (45.7%), դրական՝ 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 19.9%-ը կամ 370-ը։ Առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը մեկ դիմորդ։
Ընդհանուր պատմությունից միջին միավորը 12.2% է։ 17.5-20 միավոր ստացել է մասնակիցների 16.9%-ը, 13.5-17.25 միավոր` 24.8%-ը, 7.5-13.25 միավոր` 43.5%-ը, անբավարար՝ 14.8 %-ը։
Աշխարհագրության միասնական քննությունից միջին միավորը 12.3 է։ 17.5-20 միավոր ստացել է 10.7%- ը, 13.5-17.25 միավոր` 32.5%-ը , 7.5-13.25 միավոր` 47.1%-ը, անբավարար՝ 9.7 %-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան