Աշոտյանը պատրաստ է լսել ակցիայի մասնակիցներին, բայց նրանք վերև չեն բարձրանում
Վարձավճարների թանկացումից դժգոհ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում կրթության և գիտության նախարարության դիմաց` պահանջելով, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իջնի և լսի իրենց:
ԿԳՆ ներկայացուցիչը բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ Աշոտյանը պատրաստ է նախարարությունում ընդունել բոլոր մասնակիցներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին վերև բարձրանալ, դա որակելով կուլիսային քննարկում, ապա կրկնեցին պահանջը, որ Աշոտյանն իջնի իրենց հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիները բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց` պահանջելով, որ անձամբ վարչապետը իջնի և վերցնի իրեն ուղղված բաց նամակը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ չիջավ:
Երեկվա ակցիայի տեսանյութը` այստեղ:
Նախորդող հրապարակում`
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Վերանայել ուսման վարձերի չափը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա