ՌԴ-ում այսուհետ ճանաչվելու են ևս 201 բուհերի դիպլոմներ (լրացված)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի այսուհետ Ռուսաստանում ճանաչվելու են միայն 23 երկրի 201 բուհերի դիպլոմներ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքից:
Ցուցակում այն համալսարաններն են, որոնք ներառված են ամենահեղինակավոր կրթական ռեյտինգային ցանկերում` «Academic Ranking of World Universities», «QS World University Rankings», «The Times Higher Education World University Rankings» և այլն:
201 համալսարանները, որոնց դիպլոմներն ու ըստ այդմ նաև մասնագետները այսուհետ ճանաչվելու են Ռուսաստանում, բնականաբար Քեմբրիջ-Սորբոն-Օքսֆորդից զատ ներառված են Սան-Պաուլույի, Կվինսլենդի, Երուսաղեմի, Մոնրեալի, Մադրիդի, Կալիֆորնիայի, Կոլորադոյի, Պրինսթոնի և այլ բուհերի անուններ:
Նշենք, որ այս օրենքը չի վերաբերում այն երկրներին,որոնց հետ Ռուսաստանն ունի հատուկ պայմանագրեր, Հայաստանն այդ երկրների շարքում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան