ԿԳ նախարար. Արցախում կրթական բարեփոխումներին զուգահեռ մեծ թափով ընթանում է դպրոցաշինությունը

Հեղինակ` Մարի Թարյան

Արցախում կրթական բարեփոխումներին զուգահեռ մեծ թափով դպրոցաշինությունն է ընթանում, ասում է Կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանը:

Նախարարը վստահ է, որ առաջիկա հինգ տարիներին դպրոցաշինության խնդիրները լուծված կլինեն: «Բոլոր դպրոցներն ապահովված են գույքով, նոր տեխնիկայի հագեցվածությունը դեռ պատշաճ աստիճանի չէ, բայց մինիմալ չափերով գոնե ապահովված են, հիմա զարգացման խնդիր ենք դնում: Ժամանակակից տեղեկատվական համակարգերը ևս կներդրվեն մեր դպրոցներում: Առկա է նաև համացանց ունենալու խնդիրը, պայմանավորվածություն ունենք և հիմնական ցանցը շուտով կապահովվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Ասրյանը:

«Մենք Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտին համաքայլ նույն բարեփոխումներն ենք անում: Նոր չափորոշիչներին համապատասխան ծրագրեր ենք իրականացնում, դասագրքեր ձեռք բերում: Նույնը կատարվում է նաև միջին մասնագիտական, արհեստագործական ուսումանարաններում: Մեզ մոտ այդ բոլոր բարփոխումների գործընթացը նորմալ առաջ է գնում: Իհարկե ձեռքբերումների կողքին կան նաև խնդիրներ, դա տևական գործընթաց է, հասկանում ենք: Բոլոր դեպքերում, գտնում ենք, որ բավարար հիմքերի վրա է դրված և տարեցտարի այդ ուղղությամբ քայեր են իրականացվում»,-նշեց է Սլավիկ Ասրյանը:

Արցախի Կրթության և գիտության նախարարն անդրադարձավ նաև նախադպրոցական կրթության զարգացումը. «Մեր գերակա ուղղություններից մեկն է: Այս պահին Արցախում գործում են 29 պետական մանկապարտեզներ, ուր 2600 երեխաներ են հաճախում: Այս տարի կարևոր քայլ արվեց, հատկապես Ստեփանակերտում, ուր մանկապարտեզների թիվը քիչ էր, իսկ երեխաներինը` մեծ, մենք բոլոր դպրոցներում ստեղծեցինք նախադպրոցական բաժանմունքներ` ընդգրկելով մինչև հինգ տարեկան երեխաներին: Այս երեխաներին մանկապարտեզներից հանեցինք, նաև լրացուցիչ ընդունելություն կազմակերպեցինք, 774 երեխաներ արդեն դպրոցների նախադպրոցական բաժիններում են սովորում: Այս բաժինները երկու տեսակի են՝ 6 և 9 ժամ տևողությամբ: Երկրորդում մանկապարտեզային պայմաններ են ստեղծված` բոլոր հարմարություններով: Մենք նախադպրոցական կրթության գործընթացը Ստեփանակերտում այսպիսով մի քիչ բարելավել ենք: Ու նաև գյուղերի դպրոցներում են գործում կից նախադպրոցական խմբեր: Երկրում ունենք նաև բարեգործական կազմակերպությունների հիմնած մանկապարտեզներ: Այժմ նոր մանկապարտեզների շինարարության և հների վերանորոգման խնդիր է դրված: Առաջիկայում կունենանք կայուն նախադպրոցական համակարգ»:

Ինչ վերաբերում է Ավագ դպրոցներին ապա, ըստ նախարարի. «Շատ են միջին մասնագիտական հաստատություններ գնացողները: Գոյություն ունի արտոնություն, որ միջին մասնագիտականը լավ և գերազանց ավարտածները կարող են բուհերի երկրորդ կուրսերում շարունակել մասնագիտական կրթությունը: Դրանով էլ պայմանավորված է մեծ հոսքը դեպի նմանատիպ հաստատություններ: Եթե նախորդ տարիներին բոլորը համատարած ցանկանում էին ավագ դպրոց գնալ, հիմա իրավիճակը փոխվել է: Ավագ դպրոց գնում են այն աշակերտները, ովքեր կոնկրետ առարկաների նկատմամբ հետաքրքրություն ունեն և ցանկանում են խորացված ուսում ստանալ: Դեպի ավագ դպրոցներ հոսքը կազմում է մոտավորապես 50 տոկոսի սահմաններում: Մեր ուշադրության կենտրոնում է, որ ավագ դպրոցները ծառայեն իրենց նպատակին, երեխաները խորացված կրթություն ստանան»:

«Երկու պետական բուհ ունենք` Արցախի պետական համալսարանն ու Ագրարային համալսարանի մասնաճյուղը: Ուսանողներն հիմնականում այդ բուհերն են գնում, ընդունելությունը միասնական քննակարգով է անցկացվում: Ոչ պետական երեք բուհ ունենք, մեկը Արվեստի ինստիտուտն է, սակայն ուսանողների թիվը մեծ չէ: Ոչ պետական մյուս բուհերը առկա բաժնում շատ քիչ ընդունեություն են իրականացնում: Միասնական քննակարգով ընդունելություններին մասնակցողների մեծ մասը հիմանականում գնում է պետական բուհեր: Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը նախորդ տարիների կարգով է ընթանում, և պետական, և ոչ պետական բուհերը համապատասխան ընդունելություն են իրականացնում»,-ներկայացրեց Սլավիկ Ասրյանը:

Նախարարի խոսքով, մեծ ուշադրություն է դարձվում նաև ներառական կրթությանը.«Մեզ մոտ կան ծառայություններ: Երեխաներն, ովքեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն, ընդգրկված են դպրոցներում, մեր ուշադրության կենտրոնում են»:

 Նախորդիվ՝

Արցախի սահմանային գյուղերի դպրոցները. ԿԳ նախարարը` լուծված և դեռ լուծման սպասող խնդիրների մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր են աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}